Կարծիք

25.09.2020 20:51


Չհավատանք, որ փոխվենք

Չհավատանք, որ փոխվենք
Հայաստանի հասարակության որոշակի շերտեր խիստ հիասթափված են, Սահմանադրական Դատարանի երեք նոր անդամների նշանակմամբ, առավել ևս, Երվանդ Խոնդկարյանի ՍԴ նախագահ դառնալու հեռանկարով։ Հավանաբար, նրանք անկեղծորեն հավատում էին հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով, իրենց համոզմամբ, ի տարբերություն, Հայաստանի նախորդ ղեկավարների, չի եկել իշխանության՝ հանուն իշխանության, այլ իսկապես կատարելու է համակարգային դատա-իրավական բարեփոխումներ․․․այսինքն ՝ սահմանափակելու է իր իսկ իշխանությունը։ Կարծում եմ՝ խնդիրը խորքային է՝ հավատալ անձին։ Ինքս խորապես հարգում եմ հավատացյալներին, բայց պետական կառավարման համակարգի ղեկավարին, պետք է ոչ թե կուրորեն հավատալ, այլ՝ վերահսկել, քննադատել և թույլ չտալ քեզ դարձնել հավատացյալ։ Ի վերջո, պետական համակարգը կրոնական կառույց չէ, որ ղեկավարին պաշտես և հավատաս։
Կարծեմ, 2012թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի կարգախոսն էր՝ «Հավատանք, որ փոխվենք»։ Ի վերջո ՀՀԿ-ի կարգախոսը սկսեց իրականում աշխատել 2018թ․․․․հավատացին, բայց․․․
Հայաստանի հասարակությանը կառաջարկեի հետևյալ կարգախոսը․ «Չհավատանք, որ փոխվենք»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը