Կարծիք

25.09.2020 19:30


Ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ (տեսանյութ)

Ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին հրապարակումները՝ վերելակային խոստումների, իր նախկին խորհրդականի միջոցով ընթացող գաղտնի բանակցությունների մասին ոչ թե ապատեղեկատվություն է որակում, այլ «կոնֆիդենցիալ» (գաղտնի, խորհրդապահական) տեղեկատվության հրապարակում։ Այսինքն այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, բայց կողմերը պայմանավորվել էին այն գաղտնի՞ պահեին իրենց ժողովուրդներից։ Ի՞նչ է սա, եթե ոչ ՀՅԴ և այլ ընդդիմադիր կուսակցությունների վատագույն նախազգուշացումների հաստատում, ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն սեփական ժողովրդի դեմ, և ի վերջո՝ ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ։
Կարևոր էլ չէ, թե Ալիևին վարկաբեկող ի՞նչ «գաղտնի» տեղեկատվություն կա Նիկոլի ձեռքին, ինքը փաստորեն հաստատում է ադրբեջանական «տեղեկատվական արտահոսքի» իսկությունը։
Հ.Գ. Նիկոլի աջակիցներ, էս հարցում բոլորդ եք մեղսակից համարվելու, եթե շարունակեք Հայաստանը քանդողներին ամեն գնով օժանդակել ու արդարացնել։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը