Լրահոս

10.04.2009 17:46


Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատաման գործընթացքում մենք չենք ենթարդրում որևէ նախապայմանի առկայություն»

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատաման գործընթացքում մենք չենք ենթարդրում որևէ նախապայմանի առկայություն»

«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հաստատաման գործընթացքում մենք չենք ենթարդրում որևէ նախապայմանի առկայություն։ Մենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չենք համարում որպես պայման՝ հարաբերություններ ստեղծելու, և ակնկալում ենք, որ թուրքերն էլ որպես նախապայման չեն դիտում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումը»,- հայ թուրքական հարաբերությունների վերաբերյալ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու ժամանակ։ Միաժամանակ նախագահը չի երաշխավորել, որ Թուրքիան կարող է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից, բայց նաև համոզմունք է հայտնել, որ այդ բանակցային գործընթացից Հայաստանը դուրս կգա ավելի հզորացած, քանի որ միջազգային հանրությունը կտեսնի հայկական կողմի պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու համար։

 

Այս խորագրի վերջին նյութերը