Լրահոս

25.09.2020 11:11


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 392 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 643-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1238-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 135 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43401, փաստացի բուժվողներինը՝ 4002: Մեկ օրում արվել է 3842 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 276 077 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը