Քաղաքական

18.04.2011 16:15


ՀՀԿ անդամ. «Ընդդիմության քայլերը երկխոսության հնարավորության տպավորություն են ստեղծում»

ՀՀԿ անդամ. «Ընդդիմության քայլերը երկխոսության հնարավորության տպավորություն են ստեղծում»

Այսօր համատեղ ասուլիս են տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ու «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը։

ՀՀԿ անդամը նշել է, որ իշխանությունը շարունակելու է այն նույն ճանապարհով, ինչը և որդեգրել է, «այսինքն՝ կառուցողական երկխոսության կողմնակից է եղել»։ Մկրտիչ Մինասյանը ՀԱԿ–իշխանություն երկխոսության հնարավորություն է տեսնում. «Այն քայլերը, որ տեսնում ենք ընդդիմության կողմից, տպավորություն են ստեղծում, որ կա երկխոսության հնարավորություն»։ Նա գտնում է, որ իշխանությունները բարի կամք են դրսևորում այդ հարցում, և կան խնդիրներ, որոնց շուրջ կարելի է բանակցել, իսկ ընդդիմության կողմից իրատեսության և կառուցողական մտածելակերպի ու գործունեության ցանկություն կա։

ՀԱԿ ներկայացուցիչն էլ ասել է, թե բավականին լուծելի ու իրատեսական խնդիրներ են առաջադրվել իշխանություններին։ Ս. Աբրահամյանը նշել է.

–Եթե իշխանությունները պետական մտածողություն հանդես բերեն ու հետ կանգնեն տղայական կեցվածքից, ապա այդ երկխոսությունը առարկայական ու տեսանելի կլինի,–ընդգծել է Ս. Աբրահամայանը՝ հավելելով, թե իշխանությունների կողմից 3 կետերը չկատարելու դեպքում հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա։

Նա կարծում է, թե իշխանությունները պետք է շնորհակալ լինեն, որ այս կարգի ընդդիմություն կա, որն ամեն ինչ քաղաքական գործընթացների մեջ է տեսնում՝ Սահմանադրության շրջանակներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը