Կարծիք

25.09.2020 09:05


Մտքներովդ չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են

Մտքներովդ չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են

Ադրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը՝ այսօրվա իշխանավորների «շնորհն» է: Ես ոչ հավատում եմ, ոչ էլ հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ՝ տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ: Մտքներովդ չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են, ավելին՝ ձեր արածն ու չարածը նույն զամբյուղի մեջ փաթեթավորելու են ու տան գլխներիդ: Ասենք ու սորոսական սեմինարների ժամանակ ձեզ նման բաներ չեն սովորեցրել, բա ձեր ֆա՞յմը, բա ձեր բնա՞զդը: Դուք ինչքան վատ գիտեք թուրքերին, ինչքան վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը