Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար, իսկ պետական համակարգ գոյություն չունի. Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Ակնհայտ է իշխանության հակազգային քաղաքականությունը կրթության ոլորտում, հանրությունն ահազանգ է հնչեցնում. սա կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցն է, իսկ ԿԳՄՍ նախարարը հեշտ թիրախ է, և նրա պաշտոնանկությունը պահանջող «Լուսավոր Հայաստանը» վախենում է վարչապետի հրաժարականի մասին խոսելուց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
«Պետական համակարգ գոյություն չունի, վարչապետը բոլորին համոզել է, որ կա ընդամենը մի մեթոդ՝ աղմուկ և փողոցային պայքար: Կա խուժանապետություն, որում հաղթում են գոմի օրենքները՝ ով բարձր է բառաչում, նա էլ հաղթում է: Փաշինյանը կարծում է, որ ինչպես վարչապետ դարձավ՝ ստելով, գոռալով, շանտաժով, այդպես էլ պետք է վարվեն մարդիկ՝ իրենց խնդիրները լուծելու համար»,-ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Հակոբյանի՝ իշխանությունն սկզբնապես ծաղրում էր կորոնավիրուսը, մինչդեռ առայսօր դրա հետևանքով ավելի քան 1200 մարդ է մահացել, տնտեսությունն էլ կործանվում է. «Կարելի էր գնալ հարևան Վրաստանի ուղով:
Իշխանության ապաշնորհության հետևանքով տապալված են և՛ առողջապահական, և՛ տնտեսական համակարգերը: Կտրուկ ու նպատակային միջոցներ պետք է ձեռնարկվեին սկզբնական փուլում: Հիմա այլ տարբերակ չունեն և զբաղված են իմիտացիայով՝ դիմակ դնելու քարոզով, քանի որ այդ վարակի կառավարելիությունը վաղուց կորել է»:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը երկիրը մտցրել է քաղաքական և ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, մինչդեռ իր և շրջապատի կյանքը բարելավվել է. «Փաշինյանին միշտ է հաջողվել իր ընտանիքը լավ պահել: Կիսատ-պռատ կրթություն է ստացել, թերթ է բացել, շանտաժներով աշխատել է:
Հայաստանը նրա համար հրաշալի վայր է եղել, նա տուն ու սեփական գրասենյակ է գնել՝ թերթ վաճառելով: Հայաստանի ոչ մի ղեկավարի կնոջ ու երեխաների հետ այդ քանակի թիկնազոր ու ավտոշարասյուն չի շրջել, ինչպես հիմա»:
Միհրան Հակոբյանի պնդմամբ՝ այսօր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նախկինների ունեցվածքի մասին իր պնդումները պարտավոր է ապացուցել. «Երբ Փաշինյանն ու իր հետ քայլածները խոսում էին, օրինակ, Քոչարյանի 4 միլիարդից, թող երկուսուկես տարում, երբ ամեն ինչն իրենցն է, դրա գոնե մեկ տոկոսը՝ 40 միլիոնը բացահայտեին ու վերականգնեին: Ասում էին՝ Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ ունի, գոնե մի բիզնես թող ցույց տան: Այսինքն՝ կա՛մ Փաշինյանը ստել է, կա՛մ ինքն է փայ մտնում»:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ Փաշինյանն իշխանության է եկել փողոցով, հեռանալու է նույն կերպ. «Այս իշխանությունը կնոջ շորերով է փախնելու երկրից: Նրանք կտրվել են իրականությունից և մեծ խաբկանքի մեջ են: Կան պատմական գործընթացներ, որոնք եթե սկսում ես, չես կարող խուսափել ավարտից: Դա Փաշինյանի ղեկավարությամբ այս ռեժիմի ճակատագիրն է: Խաղի կանոնները որոշել են այդպես՝ Հայաստանի ժողովուրդը դուրս է գալիս փողոց և անում է այն, ինչ ուզում է: Եթե դա կարելի է Փաշինյանին, ուրեմն կարելի է և մյուսներին»,-ամփոփել է ԱԺ նախկին պատգամավորը:

Աղբյուրը՝ tert.am