Կարծիք

24.09.2020 19:07


Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձևը չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և՛ հանքի բացման կողմնակիցներին, և՛ դեմ եղողներին

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձևը չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և՛ հանքի բացման կողմնակիցներին, և՛ դեմ եղողներին
Ոնց հասկանում եմ՝ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում: Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:
Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ երբ հանքի հարցն այս կամ այն կերպ լուծվի: Սակայն լուծումը կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:
Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:
Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձևը չի օգտագործվում Ամուլսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և՛ հանքի բացման կողմնակիցներին, և՛ դեմ եղողներին:
Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը