Կարծիք

24.09.2020 19:00


Ռուբենսի էս նկարը լավագույն արտացոլանքն է մեր իրականության՝ Նիկոլը հանուն սեփական իշխանության՝ լափում է նորանկախ պետությունը (լուսանկար)

Ռուբենսի էս նկարը լավագույն արտացոլանքն է մեր իրականության՝ Նիկոլը հանուն սեփական իշխանության՝ լափում է նորանկախ պետությունը (լուսանկար)
«Հեղափոխությունն, ինչպես Սատուրնը, խժռում է սեփական երեխաներին». նույն կերպ «հեղափոխական» Նիկոլն է այժմ խժռում է իր իշխանության համար փողոց դուրս եկած գյուղացուն, ով այսօր կրակն է ընկել իր բերքի ձեռքին, քաղաքացուն, ում երազանքն արտագաղթն է դարձել, աշխատավորին, ով գործազուրկ է արդեն և գործազուրկին, ով չքավոր է, վարկառուին, ով տոկոսի տակ կքել է, և գործարարին, ով սնանկացել է, դատավորին, ով հեռախոսին պիտ երկրպագի, և քահանային, ով միասեռական պիտ ամուսնացնի...
Խժռում է և աշակերտին, ով ստիպված է դիմակակրկեսի ծաղրածուն դառնալ սեփական մատղաշ թոքերի հաշվին, ուսուցչին, ով պարտադրված է ապազգայնության դաս տալ, ուսանողին, ում վարձն է թանկացել և տարեցին, ով համաճարակի զոհասեղանի մատաղն է դարձել։
Խժռում է նաև բժշկին, ով կյանքի գնով կյանքեր է փրկում և ոստիկանին, ով ծառայում է«Փրկչին», ոչ պետությանը, զինվորին, ով արյամբ պետք է ուղղի խժռողի սխալներն ...
Ամենն ու ամենքին խժռում է նա ու չի հագենում ու խուլ է թշնամյաց հոխարտանքի դեմ՝ կուզե՞ն, թող պատերազմեն, միայն թե անհագ երախն իր ունակ լինի շարունակ խժռել ...
Նիկո՜լ, մի՛ լափիր պետությունը։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը