Կա հայրենի իշխանական բուրգում հարմար տեղավորված գործիչների մի հատուկ տեսակ, ով անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության մեջ ունեցած դիրքից, հեղինակությունից եւ մտավոր ունակություններից, հոգու պարտքն է համարում ժամանակ առ ժամանակ հանդես գալ հարցազրույցներով, ձեռնարկել մամլո ասուլիսներ, հեռուստաելույթներ` զուտ գովերգելու համար մեզանում վարվող ներքին եւ արտաքին, իրենց կարծիքով, իմաստուն քաղաքականությունը, մարդկանց օրեօր բարելավվող ապրելակերպը, ամրապնդվող օրինականությունը, մի խոսքով` ՀՀ քաղաքացիների երջանիկ կյանքն ու փայլուն ապագան: Դրանք, պատկերավոր ասած, իշխանակարգի «հատուկ ջոկատայիններն» են:
Հասարակությանը հուզող որեւէ կնճռոտ խնդիր կամ վիճահարույց իրավիճակ ծագելուն պես` միանգամից հեռուստապաստառի վրա հայտնվում է հատուկ ջոկատայիններից մեկի «խոսող գլուխը» եւ սկսում է կատարվածը հասարակ մահկանացուներիս ներկայացնել, բնականաբար, ոչ թե ըստ էության, այլ կառավարող էլիտային գոհացնող մոտեցումների համատեքստում` շատ հաճախ ստիպված լինելով տալ գլխիվայր շրջված մեկնաբանություններ կամ ջանալով ապացուցել անապացուցելին: Լինի դա հայ-թուրքական արձանագրությունների, Մադրիդյան սկզբունքների, թե ներքին սոցիալական եւ քաղաքական իրավիճակների հետ կապված որեւէ խնդրի պարզաբանում:
Եթե այս մարդկանց մեծամասնությունն ուղղակի կուսակցական հանձնարարություն է կատարում, ապա ջոկատում ընդգրկված մյուս դեմքերը, ասենք` պետական-քաղաքական այրերը, «բազեական» ծագմամբ երիտասարդ պաշտոնամոլները, մտավորականության որոշ ներկայացուցիչներ եւ այլք, կարծում եմ, գործում են ինչ-ինչ պայմանավորվածությունների շրջանակում: Չի կարելի բացառել նաեւ, որ ազգի երեւելիներից ոմանք անկեղծորեն հավատում են, որ պաշտպանելով, օրինակ, «թագավոր տղերքի» թասիբը, դրանով նպաստում են երկրի կայունությանը, սպասարկում են պետության շահերը: Ոմանց համար էլ, ով իմանա, միգուցե իշխանության ձայնափողը դառնալու անշնորհակալ գործը պարզապես հոբբի է, որին նրանք լծվել են ոչ միայն կամավոր հիմունքներով, այլեւ մեծ, սակայն անպատասխան սիրով:
Ճիշտ նույնկերպ իր սպասարկուներն ունի հայ օլիգարխիկ դասը: Ավելին` «հաստիքայիններից» զատ, այստեղ լայն տարածում է գտել մեկանգամյա օգտագործման ջատագովների ցանցը, որոնց խնդիրն է այս կամ այն բարեգործության համար հրապարակավ մեծարել, երախտիքի խոսքեր հղել, օրինակի համար, գյուղացիներին սերմացու բաժանող կամ դպրոցին համակարգիչներ նվիրող մեծահարուստին: Անշուշտ, նմանօրինակ ձեռնարկները խրախուսելի են, սակայն բարեգործություն չես համարի այն, ինչը հայտարարվում է գրեթե ի լուր աշխարհի: Սա արդեն բոլորովին ուրիշ անուն ունի:
Ամեն դեպքում` իշխանակարգին եւ օլիգոպոլիային հաճոյանալու, նրանց փառքն ու գործը թմբկահարելու «վսեմ առաքելության» մեջ, թերեւս, ձգող ինչ-որ բան կա, որի գայթակղությանը դժվար է դիմանալ: Հակառակ դեպքում չէինք ունենա բավականին ստվար այն ջոկատը, որը պատրաստ է կերակրատաշտին հնարավորինս մոտ գտնվելու սիրույն աճուրդի հանել իր սկզբունքները: Սակայն, կարծում եմ, խնդիրն այստեղ ոչ այնքան անձերն են, որքան ստեղծված իրավիճակում միջանձնային հարաբերությունների փոխադարձ օգտավետության, իսկ խոշոր հաշվով` բուն գործող հասարակարգի ինքնավերարտադրության տրամաբանությունը:
Եվ քանի որ ժողովրդի վստահության քվեն չստացած իշխանությունը չունի գոյատեւելու ուրիշ տարբերակ, ստիպված է որպես հենարան օգտագործել պետական-քաղաքական կառույցների ու տնտեսական միավորների մարդկային ներուժը եւ, բացի դրանցից, ստեղծել իրեն առընթեր տարաբնույթ խորհուրդներ, իշխանահպատակ ջոկատներ` բաղկացած մտավորականներից, արվեստի ու մարզաշխարհի հայտնի գործիչներից, սոցիոլոգներից, հոգեվերլուծաբաններից, ինչպեսեւ հանրության մեջ հարգանք վայելող անհատներից:
Վերջիններս, որպես կանոն, լուռումունջ ծառայում են իրենց պատվիրատուներին, չնայած երբեմն պատահում են շեղումներ ընդհանուր կանոնից: Մի դեպքում «հատուկ նշանակության ջոկատայինին» կարող է ըմբոստության հասցնել օգտագործվողի նվաստացուցիչ դերը, մեկ այլ դեպքում` հավատարիմ ծառայության դիմաց ակնկալվող փոխհատուցման բացակայությունը: Ասվածի պերճախոս հաստատումներից է նախանցյալ տարի YouTube-ում հայտնված աղմկահարույց մի տեսագրություն, որում աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի եւ շնորհալի դերասան Հրանտ Թոխատյանի դժգոհությունը նախագահի հիմնական թեկնածուի քարոզչի իրենց կարգավիճակից հասել էր գագաթնակետին:
Իշխող վարչակարգի ու նրա վերնախավի քարոզիչներ կամ, ինչպես ժողովուրդն է նրանց բնորոշում, «պալատական սազանդարներ» եղել են միշտ եւ ցանկացած համակարգում: Խորհրդային շրջանում, շատերը լավ կհիշեն, այդ դերը վերապահված էր թե մտավորական ընտրանուն եւ թե հռետորական ձիրքով օժտված եռանդուն կոմունիստ քաղզեկուցողներին, ագիտատորներին ու պրոպագանդիստներին, ովքեր կոչված էին աշխատավոր զանգվածների, յուրաքանչյուր քաղաքացու մտքին ու սրտին հասցնել ԽՄԿԿ համագումարների, պլենումների որոշումները եւ անձամբ Կենտկոմի քաղբյուրոյի գլխավոր քարտուղարի տաղտկալի, իրականությունից կտրված ճառերը: Կուսակցական ելույթներում, բանաձեւերում եւ գաղափարական ճակատի առաջամարտիկների քարոզչությունում, սակայն, ներկայացվածը սովորաբար այլ էր, կյանքում առկա իրավիճակը` բոլորովին այլ:
Փաստորեն ամբողջ համակարգ է փոխվել, բայց քարոզչության էությունը, նույնիսկ ձեւաչափը մնացել են անփոփոխ: Երեկվա «սազանդարները» համայնավարություն կառուցողների վերնախավին ծառայելով էին վաստակում իրենց հացը, այսօրվանը` քրեաօլիգարխիկ բուրգին ու նրա կարկառուն ներկայացուցիչներին: Քավ լիցի, մենք ամենեւին դեմ չենք, որ պետության ղեկավարության եւ, առհասարակ, կառավարման ողջ համակարգի գործունեությունը լինի թափանցիկ, իսկ վարվող քաղաքական ուղեգիծը, կատարվող բարեփոխումների իմաստը եւ հատկապես դրանց արդյունքը` տեսանելի բոլորին:
Եթե հասարակության բեւեռացման, ահագնացող կոռուպցիայի, արտագաղթի, իրավական կամայականությունների դեմն առնել գործնականում չի հաջողվում կամ եթե թոշակառուի ստացածը հազիվ կոմունալ վարձավճարներին է բավականացնում, քանի՞ գրոշ արժեն իմաստուն քաղաքականության եւ մարդկանց արժանավայել կյանքի մասին Գալուստ Սահակյանի, Համլետ Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի եւ մյուս-մյուսների կողմից պարբերաբար հյուսվող եւ տիրաժավորվող հեքիաթները: Կամ` թեկուզ ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի, կրթության, առողջապահության, մի շարք ուրիշ գերատեսչությունների պատասխանատուների հավաստիացումները, թե ոլորտը բարեփոխվում է, կոռուպցիան վերանում, կյանքը քաղցրանում եւ այլն, եւ այլն:
Ամեն անգամ այս մարդկանց լսելիս` նրանց ընդամենը մեկ հարց ուղղելու բուռն ցանկություն է առաջանում. հարգելիներս, եթե ամեն ինչ այդքան լավ է, հապա ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ: Ինչո՞ւ...
Իշխանակարգի հատուկ ջոկատայինները

Գևորգ Լալայան