Անցած 1,5 ամսվա կարևոր տարբերությունն այն է, որ ժողովուրդը տոտալ հոգնել է սահմանափակումներից
Երկվա ընթացքում նոր կորոնավիրուսով +374 վարակված է գրանցվել Հայաստանում (3913 թեստից)։
350-ից ավելի վարակված վերջին անգամ գրանցվել էր հուլիսի 30-ին։
Անցած 1,5 ամսվա կարևոր տարբերությունն այն է, որ ժողովուրդը տոտալ հոգնել է սահմանափակումներից։
Այդ համատարած «հոգնածությունն» այն խնդիրներից է, որոնք անփորձ կառավարիչները սովորաբար հաշվի չեն առնում։ Ժողովրդին մոբիլիզացնել կարելի է, բայց անորոշության մեջ երկար ժամանակ մոբիլիզացված պահելը գործնականում անհնար է։
Ես շարունակում եմ պնդել, որ խիստ «լոքդաունը» մինչև ապրիլի կեսերը–վերջը պետք էր պահել։ Այդ դեպքում շատ ավելի կառավարելի կլիներ իրավիճակը հիմա։
Համբերությունը, կամքի ուժը սպառվող ռեսուրսներ են, նամանավանդ անորոշության իրավիճակում։
Անցած 1,5 ամսվա կարևոր տարբերությունն այն է, որ ժողովուրդը տոտալ հոգնել է սահմանափակումներից