Աշխարհ

24.09.2020 22:05


Ստոցկայան ցույց է տվել` ինչպես է մեծացել հայ որդին. բաժանորդները նորից «ոգևորվել են» (լուսանկար)

Ստոցկայան ցույց է տվել` ինչպես է մեծացել հայ որդին. բաժանորդները նորից «ոգևորվել են» (լուսանկար)

Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram-ի իր էջում մեծացած որդու հետ գեղեցիկ սելֆի է հրապարակել։

Նա շատ պարզ է մեկնաբանել լուսանկարը․ «Ալեքսանդր Սերգեյի Աբգարյան»։

Պետք է նշել, որ տղան շատ գեղեցիկ է՝ մուգ աչքեր ու մազեր ունի։ Սակայն գտնվել են օգտատերեր, որոնք Սաշայի արտաքինի մեջ տեսել են ոչ թե հոր՝ Սերգեյ Աբգարյանի գեները, այլ նմանացրել են նրան Ֆիլիպ Կիրկորովին (որը նույնպես հոր կողմից հայ է, բայց դրա մասին բաժանորդները կարող են չիմանալ,-խմբ․)։

«Այո, նա Կիրկորով Ալեքսանդր Ֆիլիպովիչ է»,-գրել է երգչուհուն բաժանորդներից մեկը։

Նաստյան բավականին սրամիտ պատասխան է տվել այս գրառմանը․ «Ալեքսանդր Սերգեյի Աբգարյան, բայց դուք, իհարկե, ավելի լավ գիտեք»։ Նա մեկնաբանության մոտ ուրախ սմայլիկներ է դրել։

Մեկ այլ բաժանորդ հարցրել է առաջինին՝ արդյո՞ք նա տեսել է երեխայի հորը, վստահեցնելով, որ երեխան ու հայրը իրար շատ նման են։

Նշենք, որ երգչուհու ամուսինն ու երեխաների հայրը ռեստորանատեր Սերգեյ Աբգարյանն է։ Աբգարյանն ու Ստոցկայան ամուսնացել են 10 տարի առաջ։ Երգչուհին ամեն կերպ ջանում է երեխաների մոտ պահպանել սերը հայկական մշակույթի նկատմամբ։

Երկու տարի շարունակ ընտանիքն ամառը Հայաստանում է անցկացնում։ Նրանք եղել են Աջմիածնում, Ամբերդում, Սևանում, ինչպես նաև այցելել Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ 2018 թվականին զույգն իր երեխաներին մկրտեց հայկական եկեղեցում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը