Կարծիք

24.09.2020 13:21


«Կարմիր գծերը» ընկալելու համար անպատրաստ, ունակություններից զուրկ, ինքնահավան անձի միապետություն

«Կարմիր գծերը» ընկալելու համար անպատրաստ, ունակություններից զուրկ, ինքնահավան անձի միապետություն
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ, խոսեց այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում երկրի ղեկավարի, իշխանության պատասխանատվությունը, այն մասին, որ շատ կարևոր է ոչ միայն այն թե ինչ´ է հարկավոր անել, կամ խոսել, այլ և ինչ´ անել չի կարելի, և որոնք են «կարմիր գծերը»:
Ընդ որում հասկանալի էր, որ դա չի վերաբերվում միայն Արցախի հարցում դիրքորոշմանը, այլ և մնացած բոլոր հարցերին, ոլորտներին:
Երեկ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ: Ելույթը, ըստ բովանդակության, կենաց էր, բաժակաճառ, կարծես թե մի անխնդիր, երկու թշամի հարևաններ չունեցող, սահմաններին զինված լարվածություն չունեցող, ծաղկող, անհոգ մի երկրի ղեկավար եկել էր ՄԱԿ-ի ծնունդը շնորհավորելու, կենած ասելու և վերջ:
Նույնիսկ անտեսելով այդ նույն, արդեն իսկ մեր երկրի հանդեպ միահամուռ լարվածություն ցուցադրող, երկու հարևան երկների ղեկավարների ելույթները:
Ու անտեսելով այն հանգամանքը, որ Էրդողանն ու Ալիևը իրենց ելույթը կառուցել են իրենց «խնդիրները» նշելու շուրջ՝ Փաշինյանը կրկին դատարկ կենաց արտասանեց: Կրկին կորցնելով միջազգային բարձրագույն ամբիոնից ելույթ ունենալուց մեր խնդիրները առաջ քաշելու հնարավորությունը:
Նկատե՞լ եք`
Փաշինյանի բոլոր միջազգային ամբիոններից ելույթները մնան են միմյանց ընդհանուր սկզբունքով` կարծես թե մի գավառական թերթի լրագրողի պատվիրված հոդվածներ լինեն, կամ միջնակարգ դպրոցի միջակ շրջանավարտի ազատ ոճով շարադրության:
Ենթադրում եմ, որ իր մեծամտությունը հասել է այն աստիճանի, որ իր ճառերը անձամբ է գրում, առանց դիվանագետների օգնության, այդ իսկ պատճառով էլ ունենք այն, ինչ ունենք` օդում` օդաչու, ջրում` նավաստի...
«Կարմիր գծերը» ընկալելու համար անպատրաստ, ունակություններից զուրկ, ինքնահավան անձի միապետություն...
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը