Լրահոս

24.09.2020 11:02


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 1237-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 266, փաստացի բուժվողներինը՝ 3748: Մեկ օրում արվել է 3913 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 272,235 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը