Մի փոքր թվաբանական վարժություն անգրագետ Պողոսի և իր բազմամարդ ընտանիքի համար
Ուրեմն, միջին կենսաթոշակը Հայաստանում 2017թ. պաշտոնական տվյալներով 40 հազար դրամ էր։ Ս.թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած «թռիչքային» աճից հետո թող լինի 44 հազար դրամ։ Մեկ տարվա, այսինքն` 12 ամսվա կտրվածքով` 528 հազար։
ԱԺ փոխխոսնակ աշխատող Արարատ Միրզոյանը Անկախության տոնի առթիվ ինքն իրեն 892 հազար դրամ պարգևավճար է տվել` 1,7 անգամ ավելի, քան ստանում է միջին վիճակագրական թոշակառուն ամբողջ մի տարի ոտքը ոտքին գցած, առոք-փառոք` կուշտ, չաղ ու բախտավոր ապրելու համար, մինչդեռ կարող էր դրա կրկնապատիկը դուրս գրել։ Մյուսներին էլ, բնականաբար, աչքաթող չի արել։
Իսկ դուք ասում եք` թավշյա վարչախումբը չի մտածում սոցիալապես անապահով խավի մասին...
Մի փոքր թվաբանական վարժություն անգրագետ Պողոսի և իր բազմամարդ ընտանիքի համար