Կարծիք

24.09.2020 10:41


Կարծում եմ, որ ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջ

Կարծում եմ, որ ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջ

Ադրբեջանի հիմնական պահանջն իր տարածքային ամբողջականությունն է, որի շրջանակում հայտարարում է, որ պարտավորվում է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգությունը:

ՄԱԿ-ի ելույթում Ալիևը խոսում է միջազգային իրավունքից և միջազգային պարտավորություններից:

Իր պաշտոնական ելույթներում Ալիևը պարբերաբար հայերի հանդեպ ատելություն է քարոզում, ինչպես նաև ծաղրի է ենթարկում 1915 թվականի հայերի Ցեղասպանությունը, օգտագործելով «այսպես կոչված ցեղասպանություն» արտահայտությունը, ինչն արդեն պետական քաղաքականություն է դարձել: Մի կողմից ծաղրի է ենթարկում այդ ողբերգությունը, մյուս կողմից խոստանում է երաշխավորել Արցախի հայերի անվտանգությունը։

Կարծում եմ, որ ժամանակն է, որ Ադրբեջանի առջև պաշտոնապես դրվի Ցեղասպանության ճանաչման պահանջն, առանց որի հայերի ու ադրբեջանցիների միջև չի կարող վստահության մթնոլորտ ստեղծվի, իսկ Արցախի ժողովրդի համար Ադրբեջանի պարտավորություններն ոչ մի արժեք չի կարող ունենալ։ Առանց դրա վստահության մասին խոսակցություն չի կարող լինել, միայն այդ քայլից հետո է կարելի խոսել հնարավոր փոխվստահության մասին։

Բնականաբար, Ալիևը պետք է մերժի այդ պահանջը մի քանի հանգամանքներից ելնելով, այդ թվում նաև հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն նման պահանջն, ինչպես նաև դրա մերժումն, արդեն միջազգային հանրության առջև կբացի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների իրական պատկերը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը