Կարծիք

23.09.2020 16:26


Ի՞նչ պիտի իմանա Նազարի բախտով վարչապետի աթոռին հայտնված պուճուր մարդը

Ի՞նչ պիտի իմանա Նազարի բախտով վարչապետի աթոռին հայտնված պուճուր մարդը
2050թ. նյու-վասյուկիստական «նոփ-նոր» Հայաստանի «ռազմավարությանը» նվիրված բարեկրթության «մաստեր-կլասի» շրջանակում Փաշինյանն՝ ի թիվս սուպերբարեկրթական այլ նոու-հաուների, սահմանեց տաքսու վարորդի «էթիկայի» կանոնները։
Առաջին կանոնը հայտնի է` ուղևորի դեմքին նայելով, կռահել նրա երաժշտական ճաշակը ու դրան համահունչ «DJ ծառայություն» մատուցել։
Երկրորդ կանոնը հանիրավի դուրս է մնացել Նիկոլի մտքի փայլատակումների վրա հերթական անգամ «ղժժացող» քաղաքացիների ուշադրությունից. «Տաքսու վարորդը պիտի իմանա` եթե ինքը էդ ուղևորին տեղափոխում ա ծխելով, մեծ հավանականությամբ հաջորդ անգամ այդ նույն հաճախորդը կխուսափի իր հետ ճանապարհ գնալուց»։
Վերաձևակերպելով դասականին` առաջարկում եմ ֆիքսել «վարչապետական էթիկայի» ոսկե կանոնը.
«Թյուրիմացաբար վարչապետի աթոռին հայնված պուճուր մարդը պիտի իմանա. եթե ինքը քաղաքացուն «ծառայում» ա` ձեռ առնելով, հայհոյելով, սպառնալով, գռեհկաբանելով, «լափառոշ» բերանն աջուձախ շաղ տալով, ամեն քայլափոխի ստելով, «քցելով», կռուտիտ անելով, հրաժարվելով սեփական խոսքերից ու ավազին գրված խոստումներից, «մոռանալով»`ինչ է ասել, ինչ է արել մի շաբաթ, մի ամիս, մի տարի առաջ, մի բան ասելով`հակառակն անելով, թոշակառուին 3000 դրամ շպրտելով, իր, մերձավորների և «հավատարիմ չալոների» բարեկեցությունը` տասնապատիկ, քսանապատիկ ավելացնելով, այդ նույն քաղաքացին, ոչ թե մեծ հավանականությամբ, այլ մեկին` մեկ, քիչ է ասել`հաջորդ անգամ կխուսափի իր հետ ճանապարհ գնալուց։
Ճանապարհի կեսին վզից կբռնի, կնետի պատմության աղբանոց` չի հասցնի ա՛խ քաշել»...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը