Կարծիք

23.09.2020 15:02


Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է

Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է
Երբ պարզ դարձավ, որ վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերը բարձրացվել են, վարչապետը անհապաղ արձագանքեց նորությանը և Դավոսից ուղիղ միացմամբ մեկնաբանեց այդ լուրը։
Իլհամ Ալիևն օրեր առաջ հայտարարեց, որ Փաշինյանն իրենից Դուշանբեում «ժամանակ էր խնդրել ներքաղաքական կյանքում իր դիրքերն ամրապնդելու համար»: Իսկ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից անվանեց «Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտ»:
Բայց երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է։ Միգուցե, այնուամենայնիվ, առաջնահերթությունները սխա՞լ են ընրվել վարչապետի կողմից և նա չի արձագանքում այն ​​ամենին, ինչը պետք է որ մեկնաբաներ։
Այնուհետև, Լենինը սխալ էր. «ամեն խոհարարուհի չէ», որ կարող է պետություն ղեկավարել։
Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը