Գնդեվազում հանքի դեմ պայքարող խմբակի անդամներից երեքը ռազբորկի են կանչում հանքում աշխատող տղերքին ու ձողերով, մահակներով ծեծում
Ի՞նչ է էղել Գնդեվազում: Հանքի դեմ պայքարող խմբակի անդամներից երեքը ռազբորկի են կանչում հանքում աշխատող տղերքին ու ձողերով, մահակներով ծեծում.
Էսքանը մասնակիցների, ականատեսների ու հարազաատների պատմելով.
Ոստիկանությունն էլ վերցնում ու գործ ա հարուցում մի հոդվածով, որով մեղադրվողները 4-7 տարի կարան բերդում հայտնվեն:
Ի՞նչ է անում Գեբելսը (Շիրակ Բունիաթյան): Էս տղուն հրավիրում են ոստիկանություն ու ներկայացնում իր ընկերների ծանր հոդվածը: էդ պահից էս աղվեսը իր վրից սկսում ա ցրել, թե բա ես տեղյակ չեմ ինչ ա էղել, ես լսել եմ, բայց չգիտեմ ով ում ա խփել:
Հետո ցույց ա կազմակերպում, թե գնանք ոստիկանություն տղերքին աջակցենք էն դեպքում, երբ էդ տղերքը ջերբակալվել ու տեղափոխվել են Երևան:
էստեղ էլ սադրում ա ու հավաքվածներից մի քանիսը տաքանում ու ոստիկանների հետ լեզվակռվի մեջ են մտնում, բերման են ենթարկվում ու վարչական իրավախախտման արձանագրություն ա կազմվում, այսինքն՝ տուգանվում են:
Հիմա ՀԱՐՑ՝ էդ ո՞նց ա լինում, որ էս Շիրակը միշտ կադրերի մեջ ա, բայց միշտ ինչ որ հով տեղերում ա հայտնվում: Էդ ո՞նց ա պատահում, որ ինքը միշտ ջրից չոր ա դուրս գալիս:
Ժողովուրդ ջան, ձեր ախպերներին ու ընկերներին հեռու պահեք դրանից. Հարմար պահի թռնելու ա ու ձեր ջեբը խուլիգանության հոդված գցի:
Փրկենք Ամուլսարը գլխին սարքողներից ու արկածախնդիրներից:
Գնդեվազում հանքի դեմ պայքարող խմբակի անդամներից երեքը ռազբորկի են կանչում հանքում աշխատող տղերքին ու ձողերով, մահակներով ծեծում