Լրահոս

23.09.2020 10:59


Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ

Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ

Սեպտեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 02:01-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 22-ին ժամը` 22:01-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը