ՏՀՏ ոլորտի 2020թ․ կառուցվածքը, որ նախորդ տարիների համեմատ համարյա չի փոփոխվել
Մեր նախորդ ու նոր իշխանությունները 2009թ․-ից հրապարակում են «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների» վիճակագրական տվյալներ: Դրանք ամեն տարի «աճում» են:
Սակայն իրականում պարզ չի, թե ի՞նչ է այդ ՏՀՏ ոլորտը ու ինչպես է իշխանությունն այն հաշվարկում: Բայց կարևորն այն է, որ ոլորտի անունը խիստ ժամանակակից է հնչում: Բոլոր իշխանությունների օրոք:
Ներկայացնենք ՏՀՏ ոլորտի 2020թ․ կառուցվածքը, որ նախորդ տարիների համեմատ համարյա չի փոփոխվել`
- Ոլորտի արտադրություն - 0.5 %.
- Ոլորտի առևտուր – 13.7 %.
- Հեռահաղորդակցություն (հավանաբար՝ հեռախոս, TV, ինտերնետ կապ ու այլ նման բաներ) – 41.7 %.
- Տնտեսական տեխնոլոգիաներ (ոչ մի բացատրություն թե ինչի մասին է խոսքը) – 42.5 %.
- Այլ ծառայություններ (կրկին ոչ մի բացատրություն թե ինչի մասին է խոսքը)- 1.6 %:
Ահա այսպիսի ՏՀՏ կառուցվածք: Ու ոչ մի մեկնաբանություն:
ՏՀՏ ոլորտի 2020թ․ կառուցվածքը, որ նախորդ տարիների համեմատ համարյա չի փոփոխվել