«Պայծառ ապագա-2050»-ը պոպուլիստ-անպատասխանատուների իշխանությունն է՝ գումարած ամբողջ երկրի պողոսիֆիկացիան
Արդար չէ, ինչ էլ ասվի: Արդար չէ, որ «Պայծառ ապագա-2050» կամ պաշտոնական անվանմամբ՝ «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը»մեծն Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում «պրեզենտացիա» արեց:
Ինչպե՜ս կարելի էր ախր, նման լուսավո՜ր, հայրենական բաժակաճառային (կենացային) լավագույն ավանդույթներով ներծծված, ամենակարևորը՝ իրենից պրագմատիզմի ու ճկուն հաշվարկի համաձուլվածք ներկայացնող էքստրա-ռազմավարական, ը-մմմ, ծրագիրը ներկայացնել Մատենադարանում: Այն Մատենադարանում, որ հիմնովին նորոգվել, վերակահավորվել, մի խոսքով՝ «պրեզենտացիոն» տեսքի է բերվել չար ու թալանչի, հանցավոր ու կոռումպացված նախկին ռեժիմների օրոք:
Նիկոլ Փաշինյանն իր հախուռն ու մի քիչ էլ՝ հիվանդոտ երևակայության արգասիքը՝ «Նյու Վասյուկի», ուզում էի ասել՝ «Հայաստան-2050» ծրագիրն ուղղակի պարտավո՛ր էր ներկայացնել «10 միլիոն ծառերի» անվերջանալի պուրակում: Այ, դա արդար ու արդարացված կլիներ: Դե այն, որ հայտարարել էր, թե մեկուկես տարվա մեջ Հայաստանում 10 միլիոն ծառ է տնկվելու: Այ, այդ տնկիների ֆոնին «Նյու Վասյուկի» ծրագրի «պրեզենտացիան» 2050 անգամ ավելի լավ կնայվեր ու կընկալվեր: Ի վերջո, եթե որոշել ես ընտրազանգվածիդ «30, 40, 100 տարի հետո»-ի հեքիաթներով կերակրել, ապա ճիշտ է դա անել արդեն հռչակածդ մեկ այլ ծրագրի իրականացված արդյունքների ֆոնին:
Հետո՞ ինչ, որ այս տարվա ապրիլին հայտարարեցին, թե ծառաֆիկացման նախագիծը 1 տարով հետաձգվում է: Ոչինչ, թող Գեղարքունիքի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում ուղղակիորեն հողի մեջ ցցած ուռենու ոստերի ֆոնին լիներ, մի՞թե վատ է:
Լավ, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը: Սկզբունքորեն, որոշ «սրբագրումներով» կրկնում էր 2019 թվականի մայիսի 8-ին Ստեփանակերտում արտասանած «պայծառ ապագա» վերնագրով ճառը՝ պարզապես այս անգամ դահլիճային պայմաններում, ուսանողների ու աշակերտների ներկայությամբ, «ամերիկյան»-«պրեզենտացիոն» ոճով:
Ի դեպ, դատելով «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» ցուցադրությունից, դրա ձևավորման պատկերավորման վրա էլ որոշ ծախս արել են, հուսանք, ոչ պետական միջոցներից, այլ, Նիկոլ Փաշինյանի անձնական միջոցների հաշվին, այն է՝ աշխատավարձի: Համենայն դեպս, նման՝ «վերջը լավ է լինելու» կենացների ժողովածուի ձևավորման վրա պետական միջոցներից անգամ 50 դրամ ծախսելը կարելի է մեղք համարել:
Այդպիսի մի լենինյան լոզունգ կար՝ «Կոմունիզմը խորհրդային իշխանությունն է՝ գումարած ամբողջ երկրի էլեկտրիֆիկացիան»: Երկիրն էլեկտրիֆիկացվեց, ի վերջո, բայց կոմունիզմ այդպես էլ վրա չհասավ:
Մեկ ուրիշն էլ կար, բնութագրական հիստերիկ ժեստիկուլյացիայով, «հազարամյա ռեյխից» էր խոսում, վերջում գիտեք, թե ինչ եղավ:
Բայց մերն ուրիշ է: Մի քիչ:
Փաշինյանի՝ 2050թ. ռազմավարությամբ նախատեսված «16 մեգանպատակները» թեթևակի հետաքրքրեցին:
Դիտարկենք դրանցից մի քանիսը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության և իշխանության այսօրվա գործնական դրսևորումներին համադրելով:
Մեգանպատակ՝ «կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ»: Սա ասում է մի վարչապետ, որը աչքի է ընկել և ընկնում անկիրթ պահվածքով, հրապարակային գռեհիկ ու ագրեսիվ խոսքով, նաև անձնական վիրավորանք հասցնելու մշտական հակում ունի: Դեռ իր անզուգական թիմակիցներին ու նրանց «բլթոցները» չհաշված:
Մեգանպատակ՝ «արդյունավետ և հաշվետու կառավարում»: Արդյունավետ կառավարումից խոսում է Հայաստանի երևի ամենից անարդյունավետ ու կառավարման համակարգը շփոթի վերածած իշխանության պետը: Իսկ թե որքանով են հաշվետու, էլ ասելու չէ:
Մեգանպատակ՝ «առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ»: Կորոնավիրուսի վարակի դեմ աշխարհում վատագույններից մեկը «պայքարած» կառավարության ղեկավարն այս մասին ավելի լավ է լռեր: Դե, իսկ հրազենի ու սառը զենքի գործադրմամբ անձի կյանքի և առողջության դեմ կատարված հանցագործությունները վկայում են, թե որքանով է այսօր Հայաստանում «ապահով»:
Մեգանպատակ՝ «իրավական Հայաստան»: Սա ասում է Նիկոլ Փաշինյանը. անձ, որ թքած ունի ցանկացած օրենքի վրա, որ բուռում կլանելու արագությամբ դրել ու «խանձել» է գործող Սահմանադրությունը:
Մեգանպատակ՝ «մշակված արտադրանքի զանգվածային արտահանում»: Ուռա՜, ընկերներ: Ի դեպ, արտահանում ասացիք, մի բան միտս եկավ. էն Վորոնեժի ծխախոտիվերջն ի՞նչ եղավ: Ծախվե՞ց: Լավ, դա դեռ մի կողմ, էն «զանգվածային ներկրած» ավտոնե՞րն ինչ ենք անում, կոմբինատոր ջան:
Մեգանպատակ՝ «Տարածքային խելամիտ զարգացում»: Այ այստեղ հրապարակ են մտնում Արարատի մարզի կոկորդիլոսաբույծները:
Մեգանպատակ՝ «Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն»: Այո, խաղողագործների բողոքի ցույցերը վկա՝ չհաշված մնացած դրսևորումները:
Մեգանպատակ՝ «մեծ հայրենադարձություն և ինտեգրում»: Բա իհարկե, հատկապես՝ արաբների և ուրիշ այլազգիների հաշվին, չէ՞: Չհաշված՝ Սինանյանի սինթեզը։
Մեգանպատակ՝ «աշխարհի հետ կապված Հայաստան»: Այս մեկը շատ լավն է: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի տիտանական ջանքերի շնորհիվ Հայաստանը մեկուսացել է աշխարհից՝ ինչպես երբեք, իսկը ժամանակն է, որ գոնե մինչև 2050, լավ թեկուզ՝ մինչև 2053 թվականը աշխարհի հետ կապվի:
Մեգանպատակ՝ «գործարարաների համար գրավիչ Հայաստան»: Իսկապես, Հայաստանի սահմանային անցակետերում ներդրողների խայտառակ կուտակումներ են․ գույք խլելու, բանկային գաղտնիքը հեչ անելու և մյուս «բոլշևիկափանջունիական» հայտարարություններն ու օրինագծերը վկա:
Մեգանպատակ՝ «գիտելիքահենք Հայաստան»: Եվ իսկապես. Արայիկ Հարությունյանի հմուտ, լայնախոհ, բազմիմաց ղեկավարմամբ Հայաստանը միմիայն գիտելիքահենք կարող է լինել:
Հիմա միգուցե մեկնումեկը կհարցնի՝ լավ, իսկ եթե ավելի լո՞ւրջ: Կներեք, ես այդքան անկարող եմ խմել, որպեսզի «Նյու Վասյուկի-2050»-ը սկսեմ լուրջ ընկալել: Եվ հետո, ի՞նչ իմանաս, թե ի՞նչ սպիրտից է «Նիկոլի թվի» օղին:
«Պայծառ ապագա-2050»-ը պոպուլիստ-անպատասխանատուների իշխանությունն է՝ գումարած ամբողջ երկրի պողոսիֆիկացիան
Արդար չէ, ինչ էլ ասվի: Արդար չէ, որ «Պայծառ ապագա-2050» կամ պաշտոնական անվանմամբ՝ «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը» մեծն Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում «պրեզենտացիա» արեց:
Ինչպե՜ս կարելի էր ախր, նման լուսավո՜ր, հայրենական բաժակաճառային (կենացային) լավագույն ավանդույթներով ներծծված, ամենակարևորը՝ իրենից պրագմատիզմի ու ճկուն հաշվարկի համաձուլվածք ներկայացնող էքստրա-ռազմավարական, ը-մմմ, ծրագիրը ներկայացնել Մատենադարանում: Այն Մատենադարանում, որ հիմնովին նորոգվել, վերակահավորվել, մի խոսքով՝ «պրեզենտացիոն» տեսքի է բերվել չար ու թալանչի, հանցավոր ու կոռումպացված նախկին ռեժիմների օրոք:
Նիկոլ Փաշինյանն իր հախուռն ու մի քիչ էլ՝ հիվանդոտ երևակայության արգասիքը՝ «Նյու Վասյուկի», ուզում էի ասել՝ «Հայաստան-2050» ծրագիրն ուղղակի պարտավո՛ր էր ներկայացնել «10 միլիոն ծառերի» անվերջանալի պուրակում: Այ, դա արդար ու արդարացված կլիներ: Դե այն, որ հայտարարել էր, թե մեկուկես տարվա մեջ Հայաստանում 10 միլիոն ծառ է տնկվելու: Այ, այդ տնկիների ֆոնին «Նյու Վասյուկի» ծրագրի «պրեզենտացիան» 2050 անգամ ավելի լավ կնայվեր ու կընկալվեր: Ի վերջո, եթե որոշել ես ընտրազանգվածիդ «30, 40, 100 տարի հետո»-ի հեքիաթներով կերակրել, ապա ճիշտ է դա անել արդեն հռչակածդ մեկ այլ ծրագրի իրականացված արդյունքների ֆոնին:
Հետո՞ ինչ, որ այս տարվա ապրիլին հայտարարեցին, թե ծառաֆիկացման նախագիծը 1 տարով հետաձգվում է: Ոչինչ, թող Գեղարքունիքի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում ուղղակիորեն հողի մեջ ցցած ուռենու ոստերի ֆոնին լիներ, մի՞թե վատ է:
Լավ, իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը: Սկզբունքորեն, որոշ «սրբագրումներով» կրկնում էր 2019 թվականի մայիսի 8-ին Ստեփանակերտում արտասանած «պայծառ ապագա» վերնագրով ճառը՝ պարզապես այս անգամ դահլիճային պայմաններում, ուսանողների ու աշակերտների ներկայությամբ, «ամերիկյան»-«պրեզենտացիոն» ոճով:
Ի դեպ, դատելով «Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության» ցուցադրությունից, դրա ձևավորման պատկերավորման վրա էլ որոշ ծախս արել են, հուսանք, ոչ պետական միջոցներից, այլ, Նիկոլ Փաշինյանի անձնական միջոցների հաշվին, այն է՝ աշխատավարձի: Համենայն դեպս, նման՝ «վերջը լավ է լինելու» կենացների ժողովածուի ձևավորման վրա պետական միջոցներից անգամ 50 դրամ ծախսելը կարելի է մեղք համարել:
Այդպիսի մի լենինյան լոզունգ կար՝ «Կոմունիզմը խորհրդային իշխանությունն է՝ գումարած ամբողջ երկրի էլեկտրիֆիկացիան»: Երկիրն էլեկտրիֆիկացվեց, ի վերջո, բայց կոմունիզմ այդպես էլ վրա չհասավ:
Մեկ ուրիշն էլ կար, բնութագրական հիստերիկ ժեստիկուլյացիայով, «հազարամյա ռեյխից» էր խոսում, վերջում գիտեք, թե ինչ եղավ:
Բայց մերն ուրիշ է: Մի քիչ:
Փաշինյանի՝ 2050թ. ռազմավարությամբ նախատեսված «16 մեգանպատակները» թեթևակի հետաքրքրեցին:
Դիտարկենք դրանցից մի քանիսը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության և իշխանության այսօրվա գործնական դրսևորումներին համադրելով:
Մեգանպատակ՝ «կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ»: Սա ասում է մի վարչապետ, որը աչքի է ընկել և ընկնում անկիրթ պահվածքով, հրապարակային գռեհիկ ու ագրեսիվ խոսքով, նաև անձնական վիրավորանք հասցնելու մշտական հակում ունի: Դեռ իր անզուգական թիմակիցներին ու նրանց «բլթոցները» չհաշված:
Մեգանպատակ՝ «արդյունավետ և հաշվետու կառավարում»: Արդյունավետ կառավարումից խոսում է Հայաստանի երևի ամենից անարդյունավետ ու կառավարման համակարգը շփոթի վերածած իշխանության պետը: Իսկ թե որքանով են հաշվետու, էլ ասելու չէ:
Մեգանպատակ՝ «առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ»: Կորոնավիրուսի վարակի դեմ աշխարհում վատագույններից մեկը «պայքարած» կառավարության ղեկավարն այս մասին ավելի լավ է լռեր: Դե, իսկ հրազենի ու սառը զենքի գործադրմամբ անձի կյանքի և առողջության դեմ կատարված հանցագործությունները վկայում են, թե որքանով է այսօր Հայաստանում «ապահով»:
Մեգանպատակ՝ «իրավական Հայաստան»: Սա ասում է Նիկոլ Փաշինյանը. անձ, որ թքած ունի ցանկացած օրենքի վրա, որ բուռում կլանելու արագությամբ դրել ու «խանձել» է գործող Սահմանադրությունը:
Մեգանպատակ՝ «մշակված արտադրանքի զանգվածային արտահանում»: Ուռա՜, ընկերներ: Ի դեպ, արտահանում ասացիք, մի բան միտս եկավ. էն Վորոնեժի ծխախոտի վերջն ի՞նչ եղավ: Ծախվե՞ց: Լավ, դա դեռ մի կողմ, էն «զանգվածային ներկրած» ավտոնե՞րն ինչ ենք անում, կոմբինատոր ջան:

Արմեն Հակոբյան