Կարծիք

22.09.2020 15:22


Հանքարդյունաբերության զարգացման ճիշտ ռազմավարություն (տեսանյութ)

Հանքարդյունաբերության զարգացման ճիշտ ռազմավարություն (տեսանյութ)

Փաստորեն պետական ամենաբարձր մակարդակով մերժվում է (շատ էլ ճիշտ է արվում) որոշ շրջանակների կողմից քարոզվող՝ «Ոչ մի նոր մետաղական հանք Հայաստանում» թեզը։ Այսինքն Հայաստանում նոր հանքեր լինելու են ու աշխատելու են ժամանակակից տեխնոլոգիաներով ու բարձր ստանդրատներով։

Իսկ հին հանքերը պետք է համապատասխանեն ժամանակակից բարձր ստանդարտներն, եթե չէ՝ պետք է փակվեն։

Այստեղ նաև մերժվում է «Դե հին հանքերի պարագան ուրիշ է» խայտառակ բնապահպանական ստանդարտներով աշխատող ու բնությունն ավերող հին հանքերի գործունեությունն արդարացնող մոտեցումները։

«Հայաստանում լինելու է բարձր ստանդարտի հանքարդյունաբերություն։
Մենք պետք է ունենանք ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխանող հանքարդյունաբերություն։Մեր նոր շահագործվող հանքավայրերը պետք է լինեն այդ ստանդարտի մեջ՝ մյուսները, որոնք կան նախկինից՝ նրանց պետք է պարտադրենք այդ բարձր ստանդարտները»։
Նիկոլ Փաշինյան

P.S.Այս ընթացքում նաև հերքվում են այն միֆերը, թե զարգացած պետություններում հանքեր չեն բացվում։ Օրերս Կանադայի վարչապետը անձամբ մասնակցել է ոսկու հանքի բացմանը։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը