Մեկնաբանություն

22.09.2020 13:20


Փաշինյանի մոտ կենացները քաղցրանում են․ 15, թե՞ 20 անգամ ենք աճելու (տեսանյութ)

Փաշինյանի մոտ կենացները քաղցրանում են․ 15, թե՞ 20 անգամ ենք աճելու (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը կերակրել խոստումներով՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» տարբերակով։ Նա սիրում է թիվ «կրակել»։ Երեկ, սակայն, Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն։ Հինգով։

Բանն այն է, որ նախորդ տարվա օգոստոսի 5-ին, ելույթ ունենալով Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, «ժողովրդի» վարչապետը խոստացել էր 15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։ Մինչև 2050թ․։

Թե ինչպես է նա դա անելու, բնականաբար, չասվեց։ Մինչև 2050թ․-ն էլ, ժողովրդական լեզվով ասած, յա էշը կսատկի, յա էշատերը։

Ինչ մնում է ինքն իրեն 5-ով գերազանցելուն, ապա Փաշինյանի մոտ այս տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում դա դրսևորվեց հետևյալ կերպ․ «Մինչև 2050թ․ 20-ապատկենք Հայաստանի համախառն ներքին արդյունքը»։

Փաստորեն մեկ տարվա ընթացքում նա մեր ՀՆԱ-ի աճը ոչ թե 15-ապատկում է, այլ 5-ով ավելացնում է պատկիների թիվը։ 20-ապատկում է ՀՆԱ-ն։ 2050-ին։ Բաժակաճառով։

Այս տեմպերով եթե շարունակվի, ապա հաջորդ տարի Փաշինյանը կհայտարարի, որ մեր ՀՆԱ-ն 2050-ին 25-ապատկվելու է, եթե, իհարկե, մինչև այդ մնա վարչապետի աթոռին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը