Կարծիք

22.09.2020 13:06


2050 մի կողմ թողնենք, դուք հիմա փորձեք հարցերը լուծել

2050 մի կողմ թողնենք, դուք հիմա փորձեք հարցերը լուծել

Երեկ իմ կյանքի մոտ 1 ու կես ժամը ես ծախսեցի նրա վրա, որ լսեցի վարչապետի ելույթը որտեղ նա ներկայացնում էր 2050 թ.-ին միտված մեր պետական ռազմավարությունը: Մի կողմ եմ թողնում ռազմավարության բովանդակային մասը. այդ հարցերին, հավանաբար, դեռ առիթ կլինի անդրադառնալ:

Ինչ խոսք շատ կարևոր է, որ տաքսիստը 2050 թ.-ին իմ դեմքի արտահայտությունից հասկանա, թե ինչ երաժշտություն եմ ուզում մեքենայում լսեմ …

Իսկ, եթե ավելի լուրջ, ապա ապագային միտված ծրագրերն իհարկե լավ է, բայց ապագա կերտելու համար դու պետք է ունակ լինես ներկայում որոշումներ կայացնել, քայլեր ձեռնարկել: Գիտե՞ք անտրամաբանական է, երբ խոսվում է այն մասին, որ 2050 թ.-ին 1.5 մլն աշխատատեղ պետք է ունենանք, բայց այսօր իշխանությունը ոչինչ չի անում, որ աշխախատեղ ստեղծող ընկերություններից մեկը Հայաստանում խոշորագույն ներդրում իրականացնող ընկերությունը, ի դեմս Լիդիանին, հնարավորություն ունենա աշխատատեղերով ապահովի մեր քաղաքացիներին:

Ցավոք ես տեսնում եմ, որ ղեկավարության մոտ չկա անհրաժեշտ մտածողություն. 2050-ի նպատակները կյանքի կոչերու համար դու այսօրվանից պետք է գործես և ամեն տարի քո ցուցանիշներով մոտենաս սահմանված նշաձողին, բայց, եթե դու մի քանի տարի իրար ետևից պրավալ ես տալիս, դու չես կարող անգամ հույս ունենաս, որ քո իսկ կողմից սահմանված նշաձողին կարող ես հասնել:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը