Լրահոս

22.09.2020 10:55


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 667-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1226-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 39 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42676, փաստացի բուժվողներինը՝ 3765: Մեկ օրում արվել է 825 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 266 066 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը