Հարցը ոչ թե Ալիևի «ժրելն է», այլ այն, թե ինչն է նրան «թևավորել»
Որքան էլ որ դա ցավալի չհնչի, բայց բավականին ակտիվ քննարկվում են Ալիևի վերջին հայտարարությունները, ինչպես Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին, այնպես էլ՝ «բանակցային գործընթացի» ներկա վիճակի, որից այս պահին բացակայում է գրեթե ամեն ինչ՝ այն բանակցային ու, առավել և՝ գործընթաց բնորոշելու համար:
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Ալիևից ժամանակ խնդրել, խնդրե՞լ է, թե՞ ոչ, Ալիևը ի՞նչ ակնկալիքներ է ունեցել կամ չի ունեցել, Նիկոլ Փաշինյանն «իր իշխանությունն ամրապնդելով» հատկապես ինչե՞ր է արել, ի՛նչ բողկեր է կերել և ի՞նչ բողկեր ցանել, դեռ դնենք մի կողմ:
Հետաքրքրական է նախ, այն, որ Ալիևի հայտարարություններին Փաշինյանը կամ իր ԱԳ նախարարը չեն շտապում արձագանքել: Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե Ալիևի ասածները կթողնի առանց մեկնաբանության: Մինչդեռ արժեր առնվազն հակադարձել: Մանավանդ, եթե Ալիևը, ըստ էության, Հայաստանի ղեկավարության վրա «բոչկա է գլորում», այն իմաստով, թե՝ բանակցությունները ձախողվել են ու դա տեղի է ունեցել Հայաստանի ղեկավարության, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատճառով:
Մի կողմից, իհարկե, այսօրինակ հայտարարությունների մեջ առանձնապես շատ նոր բան չկա: Միշտ էլ, երբ բանակցային գործընթացում լարված կամ փակուղային իրավիճակ էր ստեղծվում, կողմերը շտապում էին մեղադրել մեկը՝ մյուսին, որ հենց դիմացինի ապակառուցողական մոտեցումների կամ սադրիչ գործողությունների հետևանքով է նման վիճակ ստեղծվել: Այնպես չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ այսպես՝ «արբիտրի դեր» բռնած ասում էին, թե՝ այո, այս կամ մյուս կողմն իրեն «ճիշտ չի պահել»: Սովորաբար, հրապարակային հայտարարություններում համանախագահները զուսպ են արտահայտվել, «բոլոր կողմերին» են դիմել, հնարավորինս լղոզել են դիտողությունների հասցեականությունը: Բայց:
Բայց ընդհանուր անցուդարձից, զարգացումներից, քիչ թե շատ տեսանելի դիվանագիտական ջանքերից նաև հնարավոր է եղել կողմնորոշվել, թե որ կողմի վրա է առավել ինտենսիվ «դիվանագիտական ճնշում» գործադրվում: Որպես կանոն, ապակառուցողական ու սադրիչ (մեղմ ասած) գործողություններով բանակցությունները տորպեդահարել է ադրբեջանական կողմը ու մեկ անգամ չէ, որ դա դրսևորվել է, նաև՝ նախագահների հանդիպման ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելով և նմանօրինակ այլ ելուզակություններով:
Հիմա, ահա այդ նույն ադրբեջանական կողմը՝ ի դեմս Ալիևի, հայտարարում է, թե գործնականում հայկական կողմի պատճառով են բանակցությունները ձախողված, ու վատն այն է, որ չնայած հուլիսյան սահմանային մարտերին, չնայած մնացած ամեն ինչին, միջնորդները կամ համանախագահները նույնպես կարծեք թե հակված են հենց Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելուն: Դա դեռ իր հերթին:
Հիմնական ենթադրությունն այն է, որ նմանօրինակ հայտարարություններով Ալիևն ակնհայտորեն լրացուցիչ հող է նախապատրաստում՝ հնարավորություն կամ պահ ունենալու դեպքում վերստին պատերազմական արկածախնդրության դիմելու համար: Ի վերջո, ցանկացած ողջամիտ մարդ էլ չենք ասում՝ փորձագետ, հասկանում է, որ ադրբեջանաթուրքական զորաշարժերն ու զորքերով «խաղեր տալը» միայն հայ-ադրբեջանական սահմանագոտու մեկ առանձին հատվածում մարտական գործողությունների կամ դրա հետևանքների «սպասարկման» համար չէին:
Կա բավականին հիմնավորված կանխատեսում, որ թշնամին պատրաստվում է ավելի ընդգրկուն արկածախնդրության: Վստահ ենք, որ մեր բանակը, մեր ժողովուրդը թշնամուն կտա արժանի հակահարված: Բայց հարցը դա չէ:
Հարցը Ալիևի «ժրելը» չէ, հարցն այն է, թե ինչն է նրան այդպես «թևավորել»:
Իսկ «թևավորել» է նրան նախ այն, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի ղեկավար, անում է հայտարարություններ, դրսևորում մոտեցումներ, որոնք ուղղակի չի կարելի կամ չէր կարելի անել, հատկապես, եթե դու զբաղեցնում ես պետության ղեկավարի պաշտոնն ու ներկայացնում ես Հայաստանը բանակցային գործընթացում:
Շատ են նշվել այդ բացթողումները, ուստի՝չկրկնենք: Դրանից իրավիճակ չի փոխվում:
Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում ինչ-որ միկրո-հեղափոխություններ էր ուզում անել: Մեծ հաշվով, հասավ այն բանին, որ խթանեց դիմացինի արկածախնդրական կանխատրամադրվածությունը:
Արձանագրենք սա այսօր: Որովհետև վաղը, մյուս օրը, եթե իրադարձությունները զարգանան ամենից անցանկալի տարբերակով, այդ ամենն արդեն անկարևոր է լինելու, անկախ այն բանից, թե ում հոգին որտեղ և ինչից էր փառավորվում, և անկախ այն բանից, որ 2222 թվականին դեպի Օրիոնի (Հայկի) համաստեղության Ռիգել աստղի մոլորակներից մեկը սուրացող աստղաթիռի անձնակազմի հրամանատարը Երևանի «Բանգլադեշում» ծնված-մեծացած արաբ տղա է լինելու:

Արմեն Հակոբյան