Նիկոլը տագնապած է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև «հին ու նոր» ասվածը, այլևս հանրության լայն շերտերի մոտ խաբկանքի աղբյուր չի ծառայում
Ինչու՞ էր Նիոլը շահագրգռված 2018թ. արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել նոր խորհրդրան: Որովհետև հասկանում էր, որ հեղափոխական խանդավառությունը տևական լինել չի կարող և պետք էր շտապել օգտվելու իռացիոնալ իրավիճակից: Իսկ այդ ժամանակ իրավիճակը հետևյալն էր. չընտրել «հեղափոխության» կուսակցությանը նշանակում էր տուրք տալ անբարոյականությանը:
Ինչու՞ այսօր Նիկոլը մոտ վերացել է շահագրգռվածությունը ընտրությունների միջոցով վերահաստատելու իր այսպես կոչված լեգիտիմությունը, որի մասին պարբերաբար խոսում է իշխանական քարոզչամեքենան: Որովհետև այսօր չկա հեղափոխական խանդավառությունը, այլևս անցյալում է ազատ և արդար ընտրությունները կաշկանդող իռցիոնալ-իմպուլսիվ միջավայրը: Նիկոլը սրանում համոզվել է թե՛ պարբերաբար անցկացվող ներքին հարցումների միջոցով, թե՛ փետրվար-մարտ ամիսներին կատարած քարոզարշավային շրջայցերի ժամանակ: Նիկոլը բավական վաղուց չունի նաև փողոցի աջակցությունը, այլապես նույն ԲՀԿ-ի հանդեպ կկիրառեր ոչ թե մանիպուլիատիվ կեղտոտ տեխնոլոգիաներ, այլ փողոցի օգնությամբ և հանրային պահանջի ներքո կքողարկված կաներ այդ ամենը, ինչպես 2018թ. խորհրդարանի ապօրինի արգելափակման ժամանակ:
Նիկոլը տագնապած է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև «հին ու նոր» ասվածը, այլևս հանրության լայն շերտերի մոտ խաբկանքի աղբյուր չի ծառայում: Բացի այդ, եթե 2018-ին հենվում էր դեռևս անցյալի քննադատության և ամբոխահաճ խոստումների քարոզչահնարքների վրա, այսօր եկել է հաշվետվության ժամը, և հանրության առաջ նախքան նոր խոստումներ տալը պետք է հաշիվ տա նախորդ 2,5 տարիների անգործության վերաբերյալ:
Նիկոլը տագնապած է արտահերթ ընտրությունների գաղափարից, որովհետև «հին ու նոր» ասվածը, այլևս հանրության լայն շերտերի մոտ խաբկանքի աղբյուր չի ծառայում