Կարծիք

21.09.2020 15:49


Չմեռանք` հասանք նրան, որ ՀՀ գլխավոր զարմիկ Սիփան Փաշինյանը գնահատական է տալիս հայ-ադրբեջանական հակամարտության «շուրջ» ստեղծված իրավիճակին

Չմեռանք` հասանք նրան, որ ՀՀ գլխավոր զարմիկ Սիփան Փաշինյանը գնահատական է տալիս հայ-ադրբեջանական հակամարտության «շուրջ» ստեղծված իրավիճակին
Անհնարինը` ակնհայտ
Չմեռանք` հասանք նրան, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր զարմիկ Սիփան Փաշինյանը գնահատական է տալիս հայ-ադրբեջանական հակամարտության «շուրջ» ստեղծված իրավիճակին։ Եվ այն էլ` Անկախության օրով։
Ասում է` 2018թ.-ից հետո այստեղ նշանակալի առաջընթաց է արձանագրվել. եթե «խեղափոխությունից» առաջ Ալիևը Հայաստանն էր ուզում`Երևանով հանդերձ, հիմա համեստորեն հայտարարում է, որ առանց սադրանքի չի հարձակվի Հայաստանի վրա։ Այսինքն` պատրաստ է բավարարվել Ղարաբաղով ու «հարակից» տարածքներով։ Եվ «աննախադեպ» այս հաջողության հիմքում, անկասկած, «հոպարի» վարած իմաստուն քաղաքականությունն է`սխալվելով հաղթելու «ռազմավարությունը»։
Իրոք որ` Նիկոլը ճիշտ է, մենք` սխալ. Հայաստանի պատմությունը բաժանվում է երկու մասի. 2018-ից առաջ, երբ ինքը ճղճղան ընդդիմություն էր, Սիփանը` ոչ ոք, և 2018-ից հետո, երբ ինքը «գլխավոր հրամանատար» է, Արցախի հարցով Հայաստանի «գլխավոր բանակցող», իսկ Սիփանը` պատգամավոր և հայ-ադրբեջանական բանակցությունների «գլխավոր փորձագետ»...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը