Կարծիք

21.09.2020 14:54


Զգում եք չէ՞, որ Ալիևին Նիկոլը երբեք չի պատասխանում

Զգում եք չէ՞, որ Ալիևին Նիկոլը երբեք չի պատասխանում
Զգում եք չէ՞, որ Ալիևին Նիկոլը երբեք չի պատասխանում։ Բոլոր կիսագրագետ (մեծամասամբ տգետ) պատասխանները տրվում են պատգամավորների և ԱԳՆ խոսնակի մակարդակի վրա։
Հիշում եք չէ՞ Մյունխենում մերի խղճուկ կեցվածքը։
Իսկ հիմա հիշեք Ալիևի հետ վերելակից դուրս գալուց երկուսի գոհ դեմքերը։ Դե երկուսն էլ հասել էին իրենց ուզածին. ուղղակի մեկն իր երկրի շահն էր հետապնդում, իսկ մյուսը՝ իր իսկ երկրի հաշվին իր անձնական շահը...
Դե վերջում էլ նորից մտածեք, թե ինչու Նիկոլն Ալիևին երբեք չի պատասխանում...
Դե ձեռքի հետ էլ մտածեք՝ ինչո՞ւ իշխանությունը զավթելուց հետո նպատակ դրվեց կարել գործ և առանց որևէ հիմք ունենալու կալանավորել հենց Նախագահ Քոչարյանին։
Ինչո՞ւ հարուցվեց շինծու գործ Նախագահ Սերժ Սարգսյանի վրա։
Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Հասկանում եմ, որ դժվար է հավատալ, բայց դե չհավատալ էլ չի լինի...
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը