Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ռազմավարությունը ներկայացնում է Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Փաշինյանը նախ առաջարկեց այսօրվա իրականությանը նայել 30 տարի առաջվա աչքերով: «Արդյոք մենք այն ժամանակ մեր մտապատկերում, մեր օրակարում ձևավորվել ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում ՀՀ-ն 2020 թվականին: Ցավոք պետք է արձանագրեմ, որ մեր իրականության մեջ՝ առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել»,-ասաց վարչապետը:
Նար կարծիքով՝ սա, գուցե, նաև պայմանավորում է այսօրվա բազմաթիվ խնդիրները:
Փաշինյանը շեշտեց. «Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր ՀՀ-ն՝ 2050 թվականին»:
Վարչապետը կարևոր համարեց արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն: