Կարծիք

21.09.2020 08:43


Սիփան Փամինյանը կա՛մ խոսում է մի թեմայից, որից բացարձակ տեղյակ չէ, կա՛մ մանիպուլացնում է, ավելի ճիշտ՝ ուղղակի ստում է

Սիփան Փամինյանը կա՛մ խոսում է մի թեմայից, որից բացարձակ տեղյակ չէ, կա՛մ մանիպուլացնում է, ավելի ճիշտ՝ ուղղակի ստում է
Սիփան Փաշինյանը պնդում ա, որ Ալիևի հռետորաբանությունը իբր փոխվել ա հեղափոխությունից հետո՝ մինչև հեղափոխություն ասում էր՝ Երևանը մերն ա ու հետ ենք բերելու, հիմա ասում ա՝ ՀՀ տարածքի վրա չենք հարձակվի առանց սադրանք։
Սիփան Փամինյանը կա՛մ խոսում է մի թեմայից, որից բացարձակ տեղյակ չի, կա՛մ մանիպուլացնում է, ավելի ճիշտ՝ ուղղակի ստում է։ Քանի որ Ալիևը այնուամենայնիվ Երևանը վերադարձնելու և առհասարակ Հայաստանը պատմական ադրբեջանական հողեր համարելու մասին խոսել ա նաև հեղափոխությունից հետո ու մի քանի անգամ, նենց չի, որ մի անգամ ա ասել, մտածենք վրիպել ա աչքից պատգամավորի։
Որևէ հռետորաբանության փոփոխություն այս մասով չկա։ Հա՛մ էն ա ասում, հա՛մ էն, ու տենց վերջի մի 10 տարին ա։ Ու ևս մեկ անգամ կրկնեմ հորդորս՝ մի խոսացեք ադրբեջանական թեմատիկայից, եթե թեմայից գլուխ չեք հանում, մի բարդացրեք բոլորիս կյանքը։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը