Կարծիք

21.09.2020 08:34


Ի՞նչ է կատարվել Մանազկերտի ճակատամարտի ժամանակ ու դա ի՞նչ կապ ունի Նիկոլ-Ալիև վերելակային պայմանավորվածության հետ

Ի՞նչ է կատարվել Մանազկերտի ճակատամարտի ժամանակ ու դա ի՞նչ կապ ունի Նիկոլ-Ալիև վերելակային պայմանավորվածության հետ
Մենք Հայաստանի ու Բյուզանդիայի պատմությունն, որի կայսրերի ու զորավարների մի զգալի մասը հայեր էին, շատ վատ գիտենք, սակայն թուրքերի դասագրքերում կան դրա կարևոր նկարագրությունները, հատկապես հայերի ու հույների հետ վարվելու մասով։
Օրինակ, վերջերս Թուրքիայում մեծ շուքով նշում էին Մանազկերտի ճակատամարտի հոբելյանը։ Դա Բյուզանդիայի ու Հայաստանի անկման սկիզբն էր։
Ի՞նչ է կատարվել Մանազկերտի ճակատամարտի ժամանակ ու դա ի՞նչ կապ ունի Նիկոլ-Ալիև վերելակային պայմանավորվածության հետ։
1071 թվականին Մանազկերտի մոտ տեղի է ունենում բյուզանդացիների ու սելջուկների ճակատամարտը։ Սերջուկներին առաջնորդում է սուլթան Արփ Արսլանը, բյուզանդացիներին՝ հայազգի կայսր Ռոմանոս 4-րդ Դիոգենը։
Ռոմանոսը հենվում էր հայկական զորագնդերի վրա, որոնց շնորհիվ էլ կայսր էր դարձել։
Ճակատամարտի ժամանակ զորքի մի մասը գլխավորում է Ռոմանոսը, մյուս՝ պահեստային մասը, նույնպես հայազգի Անդրոնիկոս Դուկասը։
Ճակատամարտի ամենապատասխանատու պահին Անդրոնիկոսը սուտ լուր է տարածում, որ Ռոմանոսը զոհվել է ու սկսված խուճապի ընթացքում հայկական զորագնդերով լքում է մարտի դաշտը։ Գերի ընկած Ռոմանոսին Արփ Արսլանը գլխագնի դիմաց բաց է թողնում, սակայն Անդրոնիկոսը նրան կուրացնում է։ Պատճառն իշխանության համար պայքարն էր։
Մանազկերտի ճակատամարտի արդյունքով Հայկական Լեռնաշխարհը հայտնվում է թյուրքերի տիրապետության տակ։ Դա այսօրվա Թուրքիայի պատմական սկիզբն էր, որը մեր օրերին մեծ շուքով նշում են։
Հետագայում Բյուզանդիայում իշխանության համար ընթացող պայքարում մի կողմն ընդդեմ մյուս կողմի թյուրքերին էր հրավիրում, որի արդյունքում թյուրքերը կամաց-կամաց նվաճում էին Բյուզանդիան։ Թյուրքերը հիմնականում հրավիրվողի դերում են եղել, ինչից միշտ հմտորեն օգտվել են։
Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունը՝ հրադադարի դիմաց ժամանակ շահել, որպեսզի իր իշխանությունն ամրապնդի, այսինքն ընդդիմության հարցերը լուծի ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով գա պայմանավորվածության, հայ-բյուզանդական պատմությունն է հիշեցնում։
Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես։
Հ.Գ. Իմիջիայլոց, դրանից քիչ առաջ սելջուկներն Անին էին գրավել, որտեղ դաժան պայքար էր ընթանում քաղքեդոնական ու հակաքաղքեդոնական հայերի միջև ու դեռ պետք է հասկանալ, թե սելջուկներն ինքնուրույն էին եկել, թե մի կողմը մյուս կողմի դեմ էր նրանց հրավիրել։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը