Ալիևը երեկ սենսացիոն բացահայտումներ է արել։ Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում իրենից ժամանակ է խնդրել՝ Հայաստանի ներսում իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու և սեփական աթոռն ամրապնդելու համար։ Փոխարենը Նիկոլը, ըստ Ալիևի, խոստացել է կառուցողական լինել բանակցություններում, այսինքն՝ բավարարել Ադրբեջանի ժողովրդին։
Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Ալիևի ասածներին։ Ու դժվար է ասել՝ կարձագանքի՞, թե՞ ոչ։ Թեև առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Գործողություններն ամեն ինչ ցույց են տալիս։
Փաշինյանն ինքն էլ է հայտարարել, որ Ալիևի հետ Դուշանբեում «վերելակային» դիվանագիտությամբ է զբաղվել, այսինքն՝ պայմանավորվել է հրադադարի շուրջ՝ ջուրը գցելով Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռքբերված ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները կրակի վերահսկման հարցում։
Ալիևի ու Փաշինյանի շահերը 100 տոկոսով համընկել են Դուշանբեում ու դրանից հետո։
Ալիևը բանավոր պայմանավորվածության ժամանակահատվածն օգտագործել է ադրբեջանական բանակի ուժեղացման ու շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ ահա Նիկոլն Իլհամից ստացած ժամանակն օգտագործել է մեր երկրի ներսում իր քաղաքական հակառակորդի դեմ պայքարելու համար․ Նիկոլն ապօրինաբար կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին։
ՀՀ 2–րդ նախագահի դեմ պայքարի հարցում Փաշինյանն ու Ալիևը ընդհանուր հայտարարի են եկել։ Նիկոլին դա ձեռնտու է, որպեսզի ապահովագրի իրեն, իսկ Ալիևին ձեռնտու է Քոչարյանի կալանքը, նրա դեմ քարոզչությունը և ընդհանրապես ղարաբաղյան պատերազմն անցած մարդկանց վարկաբեկումը, քանզի դրանից հետո Ադրբեջանին ավելի հեշտ կլինի անցնել գրոհի։
Այսպիսով, արձանագրենք, որ Նիկոլն ու Իլհամը պայմանավորվել են Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։ Միգուցե Նիկոլն այդ մասին չի մտածել, այլ մտածել է սեփական աթոռի մասին, բայց միևնույն է այնպես է ստացվել, որ նա խաղացել է Ադրբեջանի օգտին ու մեր երկրի դեմ։
Ադրբեջանի օգտին են խաղացել նաև բոլոր այն դատավորներն ու դատախազության ներկայացուցիչները, որոնք օրենքի կոպիտ խախտումներով Քոչարյանին կալանավորելու որոշում էին կայացնում, ինչը հետագայում հիմք է հանդիսանալու պետական դավաճանության հոդվածով այդ մարդկանց դատապարտման համար։
Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ Քոչարյանի

Հայկ Ուսունց