Կարծիք

20.09.2020 10:27


Երևանը, Հայաստանը երկրորդ ամառն է՝ հրդեհների մեջ է, բայց ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու է այս վիճակն առաջացել

Երևանը, Հայաստանը երկրորդ ամառն է՝ հրդեհների մեջ է, բայց ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու է այս վիճակն առաջացել
Իսկ կբացատրե՞ք, թե ինչպես էր լինում, որ նախկինում հրավառությունից այսպիսի հրդեհներ չէին բռնկվում։
Բացատրե՞մ։
Եթե ժամանակին խոտը հնձում են, այլ ոչ թե թողնում են, որ չորանա, եթե չորացած ճյուղերը կտրում են, հիվանդ ծառերն էլ բուժում են կամ հատում, եթե կանաչ տարածքները ժամանակին ոռոգում են, ապա սալյուտից ու բիչոկներից հրդեհներ չեն բռնկվում կամ եթե նույնիսկ բռնկվում են, չեն վերածվում այսպիսի լայնածավալ հրդեհների։
Երևանը, Հայաստանը երկրորդ ամառն է՝ հրդեհների մեջ է, բայց ոչ ոք հարց չի տալիս, թե ինչու է այս վիճակն առաջացել։
Ի դեպ, հիշո՞ւմ եք, որ Ծիծեռնակաբերդի վերջին հրդեհն էլ ասացին, որ հրավառությունից է, բայց որևէ կոնկրետ մեղավոր այդպես էլ ցույց չտվեցին։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը