Կարծիք

19.09.2020 20:44


Տեսակների կռիվ է, ոչինչ չես կարող անել

Տեսակների կռիվ է, ոչինչ չես կարող անել
Տեսակների կռիվ է, ոչինչ չես կարող անել...
Ամեն անգամ, Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցից հետո, ավելի ու ավելի լավ ես հասկանում` ինչու է Փաշինյանն այդպես հիվանդագին կերպով ատում երկրորդ նախագահին. ո՞րն է, էլի, Տեր-Պետրոսյանի «քանդուքարափ» արած երկիրը 10 տարում եթե ոչ 100 տոկոսով, ապա հիմնականում «շողուլի բերած» Քոչարյանի նկատմամբ այդ մարդու տածած անչափելի թշնամանքի և անհանդուրժողականության պատճառը։
Տեսակների կռիվ է։ Հետևողականորեն սխալվելու վճռականությունը` չսխալվելու վճռականության դեմ։ Պարտվելով` հաղթելու ակնհայտ կեղծ «գաղափարախոսությունը»` անգամ ամենածանր իրավիճակներում սթափ դատողությունը չկորցնելու, արդյունավետ լուծումներ գտնելու, ճիշտ քայլը ճիշտ ժամանակին անելով` հաղթելու հետևողանության դեմ։ Բանականությունը, լայնախոհությունը, հեռատեսությունը, սկզբունքայնությունը` անկանխատեսելիության, քաոսայնության, կոնֆլիկտայնության, կարճամտության, անհեռանկարայնության, խառնիփնթորության դեմ։
«Թյուրիմացաբար» պետության ղեկին հայտնված պուճուր մարդը սրա՛ համար է կենտրոնացել հե՛նց Քոչարյանի վրա, սրա՛ համար է բոլորին թողած` ընկել հենց նրա հետևից։
Տեսակների «անլուծելի հակամարտությունն» է պատճառը, որ «սխալը սխալի հետևից անելով»` քանդում է դատաիրավական համակարգը, ու չի հոգնում, ձևում, կարում է «Քոչարյանի վրայով», որ հանկարծ «չպլստա» իր հյուսած թավշյա չարդարադատության սարդոստայնից...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը