Christie’s-ն աճուրդի կհանի ավելի քան 60 մլն տարի առաջ սատկած տիրանոզավրի կմախքը (լուսանկար, տեսանյութ)
Christie’s աճուրդի տունը հաջորդ շաբաթ վաճառքի է հանելու տիրանոզավրի՝ մոտ 12 մետր բարձրությամբ և մինչև այժմ լավագույն վիճակով պահպանված կմախքը, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 188 ոսկորից կազմված կմախքը հայտնաբերվել է 1987 թվականին` Հյուսիսային Դակոտա նահանգի Բուֆալո շրջանում։ Հայտնի է, որ մոտ երեք տարի է պահանջվել կմախքն անվտանգ Բլեք Հիլզի երկրաբանական հետազոտությունների ինստիտուտ տեղափոխելու և այնտեղ ցուցադրության ներկայացնելու համար։
Գիտնականների գնահատմամբ՝ դինոզավրը 67 միլիոն տարի առաջ սատկել է. կենդանին ենթադրաբար եղել է քսան տարեկան։
«Սթեն» անունը ստացած այս կմախքի կրկնօրինակները պատրաստել են տասնյակ թանգարաններ, որոնք նույնպես ցանկացել են ցուցադրությունների համար նման օրինակ ունենալ։
Նշվում է, որ աճուրդի տունը մեծ հույսեր ունի, որ այս կմախքը հնարավոր կլինի ռեկորդային գնով վաճառել։