Կարծիք

19.09.2020 16:10


Արդարամիտ «իշխանությունը» այսօր կարևորագույն գործով է զբաղված `մեծագույն պոպուլիստական գաղափարախոսությամբ թալանում է սեփական ժողովրդին

Արդարամիտ «իշխանությունը» այսօր կարևորագույն գործով է զբաղված `մեծագույն պոպուլիստական գաղափարախոսությամբ թալանում է սեփական ժողովրդին

2018 թվական` գարուն: Մեր այս չքնաղ երկրում սկսվեցին անհասկանալի գործողություններ: Ամբոխը ոտքի ելավ և սկսեց իր համար «դանկոներ» փնտրել: «Դանկոներ», որոնք ըստ նրանց պիտի իրենց սրտերը նվիրաբերեին ու հանուն երախտագիտության իրենց ցեխոտ ոտքերը սրբեին հենց ամբոխի վրա, գնային առաջ և կատարեին իրենց հիմնական առաաքելությունը` լցնել անհատակ փորը: Ամբոխն անգամ ցանկանում էր,որ Աստված նվիրվի իրեն, այլ ոչ թե ինքը`Աստծուն: Այսօր հենց այդ «դանկոները» դարձել են իշխանություն, որոնք երկիրը ղեկավարում են մի կարգախոսով. Ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Եվ այստեղ սկսում ես հասկանալ` հայրենիքս ո՞րն է, ժողովուրդս ո՞րն է, հենց իրենց գրպանից է սկսվում հայրենիքը և այնտեղ վերջանում: Գրպանից դուրս նրանց համար ամեն ինչ վերջանում է: «Դանկոների» գենոտիպը այլ է`մարդուն անհայտ մի բան, նրանց առավոտը սկսվում է պոպուլիզմով և վերջանում ստով: Նրանք աստվածավաճառային վարպետներ են, հիմարության գլուխկոտրուկներ ստեղծողներ: Բարեգործ ձևացող դեմքով վրեժխնդրությամբ ղեկավարվող թալանչիներ են, որոնք սատանային են երկրպագում: Նրանք ազգադավ քրիստոնեավաճառներ են, որ առանց վարանելու կվաճառեն հայրենիքը և այն կվերածեն գերեզմանատան: Այսօր ոչինչ ճիշտ չէ, նույնիսկ ժամանակը` որի մեջ շատերը մոլորվեցին: Մոլորության ֆոնի տակ հասանք նրան, որ ժողովուրդը դարձել է չարիք նրանց համար, իսկ նրանք ովքեր ժողովրդի հետ են` թշնամիներ: Մինչև հիմա մանկամտությամբ տառապող ամբոխը կարծում է, թե սիրելի իշխանություն է ընտրել, որի համար ժամանակին փողոց էին դուրս եկել, փողոցներ էին փակում: Իսկ այդ արդարամիտ «իշխանությունը» այսօր կարևորագույն գործով է զբաղված` մեծագույն պոպուլիստական գաղափարախոսությամբ` թալանում է սեփական ժողովրդին, այնքան ինչքան նա կդիմանա: Եվ այդ պոպուլիստները այսօր ցանկանում են ժողովրդին ծնկի բերել ու ստրկացնել: Բայց ոչ «հարգելիներս» ձեր հաշվարկների մեջ սխալվել եք, մենք մտածողներս` շատ ենք ու շատանում ենք: Մեր ազգը խելամիտ ազգ է և շուտով կարթնանա այս սարսափելի երազից: Եվ լավ իմացեք մեր ազգի գաղափարախոսությունը մեր հայի գենն է, մեր բրենդը: Եվ այն ազգը, որը չունի այս ամենը դատապարտված է ոչնչացման: Եթե մենք հանուն ապագայի պատրաստ չենք պայքարելու, ուրեմն կորցնում ենք գոյատևելու մեր երաշխիքը: Մենք թույլ չենք տա վերախմբավորել մեր գենը:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը