Կարծիք

18.09.2020 17:11


Կործանումը սկսվում է մտավոր ներուժի դեֆիցիտից

Կործանումը սկսվում է մտավոր ներուժի դեֆիցիտից
Անգետ, տգետ, անգրագետ կառավարությունը ամենամեծ չարիքն է պետության և ժողովրդի համար: Դա ասել ենք հազար անգամ, և հազար անգամ մեր քաղաքական հակառակորդները մեզ ոչ թե հակադարձել, այլ ողողել են մեզ հայհոյանքներով: Թե բա` «Նիկոլը փրկիչ ա», իսկ որ Նիկոլի թիմը անգրագետ է` ոչ մեկին կարծես թե չի հուզում:
Ամբողջ աշխարհում խառը իրավիճակ է, մեր տարածաշրջանում դերերի փոփոխություն է ընթանում, արցախյան բանակցությունները վտանգի տակ են, հայկական դիրքերը թուլանում են` «հա, ինչ անենք, զատո Նիկոլը փրկիչ ա»:
Փրկիչ-փրկիչ գոռալով` գնում ենք դեպի կործանում:
Իսկ ինչ տեսք ունի կործանումը:
Կործանումը սկսվում է հայեցակարգի, ծրագրի, տեսլականի բացակայությունից: Մտավոր ներուժի դեֆիցիտից:
Կործանումը սկսվում է Ռուսաստանի հետ հարաբերվել չկարողանալուց:
Կործանումը սկսվում է Ադրբեջանի հետ ավելորդ սիրախաղ անելուց:
Կործանումը սկսվում է մադրիդյան սկզբունքներից հեռանալուց, պետության թուլանալուց, սեփական ժողովրդին ստերով կերակրելուց:
Բոլորս հպարտ ենք մեր բանակով, բայց եթե երկիրը շարունակաբար թուլանա, բանակն էլ չի կարողանալու լուծել անվտանգության հարցը:
Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը