Կարծիք

18.09.2020 15:58


Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման

Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման
Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:
Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առում դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն, և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:
Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:
Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:
Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է. մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:
Եթե արմատապես պարզվեց իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը