Կարծիք

18.09.2020 13:43


Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի, սկսիր սխալներդ ուղղելուց

Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի, սկսիր սխալներդ ուղղելուց
Նիկոլը շատ լավ տեքստա գրել իշխանության սխալվելու, սխալների և դրանց հետևանքների մասին։ Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։
Մենակ թե օրինակ բերված ընդիմության ժամանակվա ՔՊ սխալները և իշխանության եկած ՔՊ սխալները մի քիչ տարբեր կշիռ ունեն։ Ընդիմություն ՔՊ-ն իր սխալների համար պատասխանատվություն էր կրում միայն իր կողմնակիցների և քաղաքական դաշտի առջև։ Իշխանություն ՔՊ-ն պատասխանատու է մեր բոլորի առջև, երկրի ներսում և դրսում։ Սա շատ կարևոր նյուանս է։
Առաջին օրվանից ասել եմ և ասում եմ՝ դուք եկել եք իշխանության, որ ձեր բարձր վարկանիշը մաշեցնեք, եթե պետք է հասցնեք այն զրոյի հանուն ճիշտ և արդյունավետ քայլերի։ Հնարավոր չի իրական բարեփոխումներ և փոփոխություններ անել և միաժամանակ մնալ պոպուլյար և սիրված բոլորի կողմից։
Հատկապես Հայաստանի պես երկրում, որտեղ ամեն տաքսու շոֆեռ գիտի ոնց կառավարել պետությունը, իսկ ամեն ֆեյբուքյան օգտատեր պատրաստ է նախարարի պաշտոն զբաղեցնել։
Ափսոսում եմ, որ մինչ օրս լրիվ հակառակն եք արել և անում, կայացնելով սխալ և ժամանակվրեպ որոշումներ, իշխանություն տալով սխալ մարդկանց։
Բայց սխալները նաև պետք է ընդունել և ուղղել։ Այլապես դրանք դառնում են սովորություն և ունենում են շատ ծանր հետևանքներ։ Ձեր դեպքում՝ երկրի համար, բոլորիս համար։
Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի։ Սկսիր սխալներդ ուղղելուց, որ այդ տեքստդ հերթական դատարկաբանությոгնը չդառնա։
Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը