Լրահոս

18.09.2020 11:12


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46 910-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1211-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 138 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 369, փաստացի բուժվողներինը՝ 3330: Մեկ օրում արվել է 3769 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 255 927 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը