Կարծիք

17.09.2020 17:20


Հեղափոխության իրական «արժեքը»

Հեղափոխության իրական «արժեքը»
Արդեն երկու տարուց ավելի է՝ հանրության տարբեր շրջանակներ, հատկապես 2018թ․ իշխանահեղափոխության և այսօրվա իշխանության ջատագովները, դժգոհում են նոր իշխանությունների՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այսպես ասած, «հեղափոխության արժեքներից» նահանջելու մեջ։ Հիասթափությունն իր գագաթնակետին հասավ հատկապես ՍԴ երեք անդամների նշանակումից հետո։
Իրականում 2018թ․ մարտ-ապրիլյան շարժումը մեկ նպատակ ուներ՝ «Մերժիր Սերժին», և հենց այս կարգախոսն էր փողոց հանում հազարավոր մարդկանց։ Իհարկե, շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, ով էլ բացի վերոնշյալ կարգախոսից հայտարարում էր «ոչ բռնի, սիրո, ոչ վենդետային, դու մենակ չես, հպարտ քաղաքացի, բոլորիդ սիրում եմ ու խոնարհվում» հեղափոխության արժեքները․․․ և կարծես վերջ։ Մնացածը՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար՝ որպես հեղափոխության արժեքներ, մենք ենք մեզ համոզել, այսինքն՝ ինքներս մեզ խաբել։
Իսկ հեղափոխության իրական և միակ արժեքը հռչակեց Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած ապրիլի 27-ի հանրահավաքում ․
-․․․ ԿԱՄ ԵՍ ԿԼԻՆԵՄ ՎԱՐՉԱՊԵՏ, ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը