Վերջերս փողոցում զբոսնելիս հանդիպեցի աշխատանքային մեծ վաստակ ունեցող ծանոթներիցս մեկին։ Միասին շարունակելով զբոսանքը՝ զրույցի բռնվեցինք։ Բնականաբար չշրջանցեցինք նաև քաղաքականությունը և ապաքաղաքական զրուցակիցս շատ հետաքրքիր համեմատություն արեց։
Ըստ նրա՝ մեր իշխանությունը նմանվել է այն հարսին, որը զոռով հարս է գնացել մեկի տուն՝ ամուսնությունը կազմակերպելով օրինական, լեգիտիմ, ավանդական բոլոր ադաթներին համապատասխան։ Հարսանքավորներն էլ լավ քեֆ են արել, ուրախ ու բարձր տրամադրությամբ բարեմաղթանքներ ու կենացներ ասել։ Սակայն հետո բոլորին հայտնի է դարձել, որ հարսը ստախոս է, կամակոր, անբան, անբարիշտ, ինքնահավան ու խառնակիչ։ Հիմա տանտերերը մտածում են՝ նման «լեգիտիմ հարս»-ն իրենց ինչին է պետք, երբ ընտանիքը կորցրել է իր անդորրը, համերաշխությունն ու ապագայի սպասելիքները։
Ահա այսպես պատկերավոր նկարագրեց ավանդապաշտ ուղեկիցս իր քաղաքացիական դիրքորոշումը։ Իսկ ամենատարօրինակն այն էր, որ վերջում նա ինձ վրա էր մուննաթ գալիս, ասելով՝ «նման հարսին պահում եք, որ ի՞նչ անեք, դու՛րս արեք, թող գնա հերանց տուն»։
«Լեգիտիմ հարսը» (հումորային ակնարկ)

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից