Բան է փոխվել ու՝ շատ լուրջ։ Առաջ քաղաքացիներն ասում էին՝ մենք հեղափոխություն ենք արել, հիմա ասում են՝ մենք Նիկոլ Փաշինյանի համար քայլել ենք։ Եթե էդպես են ասում, ուրեմն իրենք գոհ չեն իրենց արածից։ Այսինքն՝ քեզ լավություն ենք արել, հիմա էլ դու լավություն արա։ Բայց հարցն այն է, որ հիմա բոլորը բողոքում են։ Էսքան անառողջ մթնոլորտ մեր երկրում երբեք չի եղել։ Հարցերին պատասխանելու փոխարեն՝ պլենտուսին հավասարվող մակարդակի բանավեճեր, անլուրջ հայտարարություններ․ ճամփա փակող խաղողագործի բառապաշարը շատ ավելի լավն է, հասկանալի ու ընդունելի, քան պետության վարչապետի։
Էսքան անառողջ մթնոլորտ մեր երկրում երբեք չի եղել