Կարծիք

17.09.2020 16:34


Կորոնավիրուսն ու բորենին

Կորոնավիրուսն ու բորենին
Էս պատմությունը որ հիմա կպատմեմ, շատ տիպիկ է մեր օրերի համար: Մայրս էր պատմում հեռավոր 45-50 ական թվականների մասին:
Սովի ու նեղության տարիներ էին, քաղաքում ուտելու բան չկար ու բոլորի աչքը գյուղին էր: Ով փող կամ բարեկամ ուներ գյուղում, մի կերպ յոլա էր գնում: Անճարներն էլ գողություն էին անում կոլխոզի դաշտերից ու գյուղացիների տնամերձերից: Դե էն ժամանակները հիշում ենք՝ մի բուռ ցորենի համար Սիբիր էին քշում, եթե բռնվեին: Ու գողերը մի լավ միջոց էին գտել: Պատմում էր, որ հենց բերքը հասնում էր, ինչ-որ մարդիկ գյուղերում ասեկոսեներ էին պտտացնում, իբր դաշտերում բորենի ա հայտնվել: Խեղճ ու անգրագետ ժողովուրդ, բորենու մենակ անունն էին լսել, բայց հենց մութը վրա էր տալի, դռները պինդ փակում ու տներից դուրս չէին գալի: Գողերն էլ իրենց սև գործը հանգիստ ու անպատիժ անում էին:
Հիմա Հայաստանում նույն իրավիճակն է. երեկ մի նախարարի հրաժարականի պահանջով ժողովուրդը ցույց արեց, էսօր արդեն կառավարությունում կորոնավիրուսի կտրուկ աճից են խոսում:
Կարանտինը հրեն՝ սրած, դրած:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը