Աշխարհ

17.09.2020 22:20


Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

Դատարանն արգելել Է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է South China Morning Post-ը:

Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում և աշխատանքում:

Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել և օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:

Նրան նաև արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջևանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ և Էլիտային գրասենյակներ վարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը