Քաղաքական

17.09.2020 14:37


ԲՀԿ-ական երիտասարդները ԿԳՄՍՆ-ի դիմաց պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)

ԲՀԿ-ական երիտասարդները ԿԳՄՍՆ-ի դիմաց պահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)

ԲՀԿ-ական երիտասարդական միության անդամները ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Նշենք, որ ակցիա իրականացնողներն իրենց հետ բերել էին նաև դդումներ ի նշան իրենց բողոքի։ Սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ նրանք դդումներով շարժվեն դեպի նախարարություն։ Ոստիկաններն ասացին, որ ակցիայի իրականացման վայրի ու ժամի մասին նախապես պետք է իրազեկում։ Ակցիայի մասնակիցները ոստիկանների հետ համաձայնության եկան և դդումները թողնելով նախարարությունից քիչ հեռու գտնվող այգում` պահպանելով հակահամաճարակային կանոնները իրականացրեցին իրենց բողոքի ակցիան։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը