Կարծիք

17.09.2020 14:16


Սա բացառիկ իրադարձության մասին պատմող լուսանկար է․ էդ բոլոր «ծախված» լրագրողներն իրեն պաշտպանում էին 98-ին

Սա բացառիկ իրադարձության մասին պատմող լուսանկար է․ էդ բոլոր «ծախված» լրագրողներն իրեն պաշտպանում էին 98-ին
Սա լուսանկարիչ Գերման Ավագյանի արձանագրությունն է։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ իրադարձության մասին պատմող մի լուսանկար է։ Ողջ լրագրողական համայնքը 1998 թվականին ոտքի էր կանգնել։ Նիկոլը՝ "Հայկական ժամանակ" օրաթերթի խմբագիրն էր և անցնում էր երկու քրեական գործով՝ զրպարտություն հոդվածով։ Ողջ լրագրողական համայնքը թերևս անկախ Հայաստանի առաջին ակցիան էր կազմակերպել՝ քավության նոխազի մասնակցությամբ (այծի)՝ ի պաշտպանություն իր կոլեգայի, իր գործընկերոջ։ Ես՝ 20֊ամյա մի երիտասարդ լրագրող աղջնակ, հավատալով, որ Նիկոլը ճիշտ էր ու ապօրինի հետապնդման էր ենթարկվում, որպես նորանկախ ԱՐ հեռուստաընկերության լրագրող, կոտորում էի ինձ Բաղրամյան 26֊ի մատույցներում։
Տարիների հետահայաց ուսումնասիրությունից շատ խորը կասկածներ ունեմ, որ մի ողջ լրագրողական համայնք արդյոք չէ՞ր խաբվել։ Հիշեցի, որ ամիսներ առաջ՝ մրեց ու վիրավորեց լրագրողներին՝ մեղադրելով ծախված լինելու մեջ։ Էդ բոլոր "ծախված" լրագրողներն իրեն պաշտպանում էին 98-ին։ էդ լրագրողների մեծ մասի հետ աղ ու հաց կիսած Նիկոլն էսօր ինչ կեղտ ասես լցնում է նրանց գլխին, անգամ չի վարանում շինծու քրեական գործեր կարել։ Նիկոլ ջան, գոնե լրագրող մնալուդ ճանապարհը մի փակի, հո մենք սաղ հիշում ենք։
Հռիփսիմե Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը