Լրահոս

17.09.2020 12:32


Կարեն Դեմիրճյանին նախկինում սպասարկած «ԳԱԶ 13»–ը կցուցադրվի Մարզահամերգային համալիրում

Կարեն Դեմիրճյանին նախկինում սպասարկած «ԳԱԶ 13»–ը կցուցադրվի Մարզահամերգային համալիրում

Կարեն Դեմիրճյանին նախկինում սպասարկած «ԳԱԶ 13» մակնիշի ավտոմեքենան կդրվի նրա անունը կրող Մարզահամերգային համալիրում։ Այս որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։

Առաջարկով ՄՀՀ տնօրինությունը դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այդ ավտոմեքենան մինչև օրս գտնվում է կոմիտեի հաշվեկշռում։

Կառավարության որոշմամբ` փաստորեն Կարեն Դեմիրճյանի ծառայողական «ԳԱԶ 13»–ն այսուհետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց նրա անվան ՄՀՀ–ին։

Որոշման համաձայն`ավտոմեքենան վերանորոգելու է ու որպես ցուցանմուշ տեղադրվելու է ՄՀՀ–ի տարածքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը